12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

18:00-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Փետրվարի 10-ի ժամը 18.00-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Ուշադրություն. առատ ձյան, սաստիկ բուքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Քաջարան-Մեղրու լեռնանցքը, Գյումրի-Աշոցք, Աշոցք-Բավրա, Գյումրի-Վանաձոր, Հոռոմ-Արթիկ–Ալագյազ, Երևան-Աբովյան-Չարենցավան ճանապարհահատվածները և Դիլիջանի ոլորանները: Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դեռևս շարունակում են փակ մնալ Երևան-Եղվարդ, Բուժականի` Արագյուղ-Բուժական հատվածը, Անիի տարածաշրջանի Արմավիր-Իսահակյան-Գյումրի հատվածը, Գյումրի-Կապս-Ամասիա, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը:

Բոլոր ուժերը մոբիլիզացված են եւ  հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով եւ  ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ