08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ԵԱՀԿ-ի նախագահությունը 2014-ին կստանձնի Շվեյցարիան

2014-ին ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Շվեյցարիան: Այդ մասին հայտնել է Շվեյցարիայի արտգործնախարարության պետդեպարտամենտը, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:

Երկրի ներքաղաքական վարչության ղեկավար Դիդյե Բուրկհալտերը նշել է, որ Շվեյցարիան կաշխատի ուժեղացնել ԵԱՀԿ-ի դերը` որպես ազատ հարթակ եվրոպական անվտանգության վերաբերյալ երկխոսությունների համար, իսկ Շվեյցարիայի համար սա լավ հնարավորություն կլինի օգտագործելու արտաքին քաղաքականության ոլորտում ունեցած իր գիտելիքները եւ փորձը:

Շվեյցարիան ԵԱՀԿ-ի նախագահ-երկրի թեկնածության համար դիմել էր 2011-ին Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ անդամ-երկրների նախարարների հանդիպման ժամանակ: Նմանատիպ հայտ 2015-ի համար ներկայացրել է Սերբիան:

Եթե ԵԱՀԿ-ի անդամ-երկրները  որոշակի ժամանակահատվածի ընթացքում չեն առարկում առաջադրված թեկնածությունները, ապա դրանք ինքնաբերաբար հաստատվում են: Բեռնում հայտնել են, որ նշված ժամկետը լրացել է այսօր, եւ որեւէ առարկություն չի եղել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ