12 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սպիտակի եւ Հրազդանի քաղաքապետերից բացի, էլի թեկնածուներ կան

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու հանրապետության գյուղական մի քանի համայնքներում, Սպիտակ եւ Հրազդան քաղաքներում: Առաջադրումները արդեն սկսվել են, եւ ցանկացողները կարող են անհրաժեշտ փաստաթղթերը  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացնել մինչեւ հունվարի 13-ը: Թիվ 29 ԸԸՀ-ից Henaran.am-ին տեղեկացրին, որ Սպիտակի քաղաքապետի համար առայժմ մեկ թեկնածու է առաջադրվել. գործող քաղաքապետ, […]

ՀՀԿ-ն սովորական խորհրդակցություն է հրավիրելու

Այսօր երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու խորհրդակցություն: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` արտառոց ոչ մի բան չի սպասվում: “Սովորական աշխատանքային խորհրդակցությունն է, գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ: Խորհրդի կամ գործադրի մարմնի նիստ չէ”,-ասաց Շարմազանովը: Տարվա առաջին խորհրդակցությանը մասնակցելու է նաեւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարիխուանան ավելի անվնաս է, քան ծխախոտը

Եթե մարդիկ երբեմն են ծխում մարիխուանա, դա նրանց թոքերի աշխատանքի վրա շարունակական բացասական ազդեցություն չի ունենում, հայտնում են Ալաբամայի եւ Կալիֆոռնիայի համալսարանների աշխատակիցները: Նրանք այս եզրակացությանն են եկել` գնահատելով մարիխուանա ծխող եւ ծխախոտ ծխող 5 հազար մարդկանց վիճակը, հայտնում է “ABC News”-ը: Գիտնականները չափել են հետազոտության մասնակիցների թոքերը եւ այն, թե որքան արագ են նրանք […]

Արաբական Երկրների Լիգայի դիտորդը հայտնել է ճշմարտությունը Սիրիայում տիրող իրավիճակի մասին

Արաբական Երկրների Լիգայի դիտորդը մեկնել է Սիրիայից` Բաշար Ասադի ռեժիմին մեղադրելով ռազմական հանցանքների մեջ, ինչպես նաեւ հայտնելով, որ ԱԵԼ-ի առաքելությունն այնտեղ “ֆարս” էր: Ալժիրի ներկայացուցիչ Անվար Մալեքը “Ալ-Ջազիրային” հայտնել է, որ Սիրիայի իշխանությունները տանկերը չեն հանել փողոցներից, դիպուկահարներն ամենուրեք են, մարդկանց գողանում են, իսկ նրանց, ում հեռուստատեսությամբ ցուցադրում են որպես ձերբակալությունից ազատվածներ, պարզապես պատահական անցորդներ […]

Համամասնական թե՞ մեծամասնական. ՀՀԿ, “Ժառանգություն”, “Ազատ դեմոկրատներ”

  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին “էն գլխից”  էր դեռ կողմ: Սակայն Հայաստանի համար այն այսօր կիրառել Պետրոսյանը նպատակահարմար չի գտնում: Սակայն նրա ընդդիմախոս “Ժառանգության” խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի մեծամասնական ընտրակարգից բացառիկ հնարավորություններ ստանում են իշխանության ներկայացուցիչները: Ըստ նրա` լինելով իբրեւ անկախ պատգամավոր, նրանք պարտադիր իշխանության օգտին են քվեարկում: Հանրապետական […]

Անձամբ հանձնեց դեսպան Շառլ Ազնավուրը

Հունվարի 10-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների եւ հայկական կազմակերպություններին շնորհված պատվոգրերի եւ շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:  Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերը հանձնեց Թոփալյան հիմնադրամին, շվեյցարահայ հանրահայտ դիրիժոր Լյուկ Բաղդասարյանին, կոմպոզիտոր Սիրվարդ Ղազանչյանին, պոետ, հայագետ Վահե Գոդելին: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվոգրերը եւ շնորհակալագիրը հանձնվեցին Թոփալյան դպրոցի տնօրեն Նեվրիկ […]

Ախ, էդ “անտեր փողը” երիտասարդներին հասցրեց ինքնասպանության

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը Կապանի “Լեռնագործ” հյուրանոցում 23-ամյա սիրահար զույգը ինքնասպանության փորձ էր արել:  Սյունիքի մարզային քննչական բաժնին տուժածները ցուցմունք են տվել, որ ինքնասպանության պատճառը ֆինանսական ծանր պայմաններ էին: Տղայի ծնողները ամուսնալուծված են: Ինքը Երեւանի բուհերից մեկում է սովորում եւ ուսման վարձը չտալու պատճառով` թողել է ուսումն եւ աշխատանքի ընդունվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Տղայի […]

Իրանցի ֆիզիկոսի սպանության մեջ մեղադրում են Իսրայելին

Թեհրանի հյուսիսում սպանվել է Թեհրանի տեխնիկական համալսարանի միջուկային ֆիզիկայի պրոֆեսոր Մուստաֆա Ահմադի Ռոշանին: Այս մասին հայտնել է իրանական “Fars” ինֆորմացիոն գործակալությունը: Նա մահացել է պայթյունի արդյունքում, որի պատճառն անհայտ տղամարդու կողմից նրա մեքենայի տակ դրված ականն է եղել:Ահաբեկչության արդյունքում տուժել է եւս 2 մարդ, որոնք գտնվել են մոտակայքում: “Fars” ինֆորմացիոն գործակալության տվյալներով` Թեհրանի փոխնահանգապետն ահաբեկչության […]

Դարձյալ Շեւչենկոյի անվան դպրոցի շուրջ

  Henaran.am-ը արդեն տեղեկացրել է, որ Երեւանի Տ.Գ.Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ծոնղները բաց նամակով դիմել են Կրթության եւ գիտության նախարարությանն  ու Երեւանի քաղաքապետարանին` նշելով, որ դպրոցի նոր  տնօրեն Էլեոնորա Թումանյանը արհամարհում է  նախարարության  հրահանգները` կապված դասերի վերսկսման հետ: Պարզաբանում տալով Henaran.am-ին` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ասաց, որ […]

Լեռնային Ղարաբաղը դուրս է հանվել է լավագույն վայրերի ցուցակից

ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիները հրատապ գործողություններ են ձեռնարկել “ABC News” հեռուստաալիքի նոր աշխատակից, էթնիկ հայուհի Օլիվիա Քաթրանջյանի հանդեպ, որը “ABC News”-ի ճամփորդության բաժնում գրել է մի հոդված` աշխարհի 7 ամենաինքնատիպ վայրերի մասին, որոնց թվում խորհուրդ է տվել ամերիկացիներին այցելել նաեւ Լեռնային Ղարաբաղ: Քաթրաջյանն իր հոդվածում նշել է, որ Ղարաբաղն այպիսի մի վայր է, որտեղ կարող ես վայելել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի