Մարգար Օհանյանի խափանման միջոցը չփոխվեց, նա արժանապատվություն ունի /վիդեո/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Նիստում պետք է ցուցմունք տար Մարգար Օհանյանը, սակայն նրա փաստաբանը միջնորդություն ներկայացրեց` Օհանյանի խափանման միջոցը փոխելու: Դատավոր Մխիթար Պապոյանը հեռացավ խոհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:
Դատարանը որոշեց չփոխել Օհանյանի խափանման միջոցը: Այս պահին դատարանում ցուցմունք է տալիս Մարգար Օհանյանը: Նա դատավարության մասնակիցներից խնդրեց ներող լինել, քանի որ գուցե մի քիչ երկար խոսի: Օհանյանը հերթով անդրադարձավ գործով անցած բոլոր քսան վկաների եւ ամբաստանյալների ցուցմունքներին: Նա նորից հայտարարեց, որ մեղավոր չի եւ բենզինի կտրոնների հետ ինքը կապ չուներ: “31 տարվա ոստիկանության համակարգում աշխատանքային փորձ ունեմ: Բանավոր հրամանն այստեղ է հավսար, զգաստն է կամ քայլով մարշը..բայց բանավոր կարգադրությամբ բենզինը պակաս տալ, այդպես չի լինում”,-ասաց Օհանյանը: Մոտ երկուսուկես ժամ տեւեց ՃՈ նախկին պետի ցուցմունքը:
Մարգար Օհանյանն ասաց, որ ինքը չէր կարող յուրացում կատարել, քանի որ ինքը դրա կարիքը չի ունեցել եւ այս ամենը “իր գլխին սարքել են” են անձնական շահագրգռվածության հետեւանքով: “Այդ մեղադրանքը ինձ չի կպնում, սուտ է: Յուրաքանչյուր կտրոն համարակալված է, յուրաքանչյուր կտրոնի վրա պետք դրված լինի տվյալ կնիքը, այնուհետեւ ում տրվել է նրա պետ համարանիշի համարը”,- ասաց նախկին ՃՈ պետը:
“Հիմա եթե իմ ենթակա աշխատակիցները գան ու ասեն, որ ես մարդ եմ սպանել, բայց ոչ ոք չգտնի սպանվածին, ինձ էլի ենթարկելու եք պատասխանատվությա՞ն։ Նույնն ա, երեք հոգի գրել են, որ ես բենզին եմ յուրացրել, բայց չկա ոչ բենզինը, ոչ էլ ապացույցը, էս իրենք էլ սխալ են գրել”,-հարցրեց Օհանյանը դատախազ Հարությունյանին: Ըստ ամբաստանյալի, այս ամենն ինչը արվել է իր անունն ու բարի համբավը արատավորելու համար:

ՃՈ նախկին պետը զարմացել է այն հանգամանքից, որ ինքը քննչական վարչությունում կես ժամում վկայից դարձավ կասկածյալ: “Իմ հարցաքննությունը ավարտվել էր, ես նստած 15 րոպե սպասում էի, երբ զանգեց քաղաքային հեռախոսը, ու քննիչը ինձ ասաց, որ ես կասկածյալ եմ”,-հայտարարեց Օհանյանը:
Վերջինս ցուցմունքում ասաց, որ շատ են խոսում, որ եթե մեղավոր չէ, ապա ինչու է վերականգնել վնասի մի չափը: “Ասեմ, որ իմ արժանապատվությունը շատ բարձր է, ես ունեմ անուն ազգանուն, հայրանուն եւ եթե պարզվի, որ իմ աշխատակիցներից մեկն է արել, ապա ես այդ գումարը կվճարեմ ՃՈ արտաբյուջե”,-դիմելով ՃՈ ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյանին` ասաց Օհանյանը:
ՃՈ նախկին պետը պատասխանեց նաեւ հարցերին, որից հետո դատավորը հետաձգեց դատական նիստը` մինչեւ փետրվարի 24-ը: Դատարանը պիտի սկսի գործում առկա փաստաթղթերի եւ ապացույցների ուսումնասիրությունը:
http://youtu.be/ZqliI25tzhw