14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վաղը մի քանի ժամով հնարավոր է դադարեցվի Լենինգրադյան փողոցի երթեւեկությունը

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է վարորդներին, որ ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ հոբելյանական տարեդարձին նվիրված՝ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամարեգային համալիրում տեղի ունենալիք տոնահանդեսի հետ կապված՝  հունվարի 27-ին, ժամը 17.00-ից մինչև 19.00-ն, ծանրաբեռնված կլինի երթեւեկությունը Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից մինչեւ Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում, որտեղ հնարավոր է նաեւ երթեւեկության դադարեցում: Հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: Henaran.am-ին տեղեկացնում են […]

ՌԴ-ի հայերը հորդորում են իշխանություններին հետեւել Ֆրանսիայի օրինակին

Ռուսաստանի Դաշնության տարբեր մասերում շարունակվում է Պետդումա դիմում ներկայացնելու ստորագրությունների հավաքը: Դիմումն իր մեջ ներառելու է  առաջարկ օրենսդիրներին` Հայոց ցեղասպանության եւ ֆաշիզմի հանցանքների  հերքումը քրեականացնող օրենք ընդունել: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի միության “Երկրամաս” թերթի տեղեկատվական կենտրոնը, ավելացել է ակցիայի ոչ հայ աջակիցների թիվը: Կազմակերպությունները, որոնք արդեն միացել էին ակցիային, Սոչիի հույների միությունն է, Կազակների […]

‘’Լիահույս ենք, որ ժողովրդավար այլ խորհրդարաններ ևս կընտրեն Սենատի ուղին’’ Շարմազանովը՝ Վալերի Բուայեին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ և զեկուցող Վալերի Բուայեին, որում մասնավորապես ասված է. ‘’ Հարգելի տիկին Բուայե, Ֆրանսիայի Հանրապետության  Ազգային Ժողովի, ապա Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ ցանկանում եմ հայտնել խորին երախտագիտությունս և հղել Ձեզ ջերմագին բարեմաղթանքներս: Ֆրանսիայի խորհրդարանը մեկ […]

‘Հայ Ձմեռ պապ-2012’-ը` լքված գյուղերում ապրող հայ ընտանիքների մասին

‘Հայ Ձմեռ պապ‘ բարեգործական հիմնադրամը համագործակցելով մի շարք պարբերականների հետ` ներկայացնում է ‘Հայ Ձմեռ պապ-2012′  լրագրողական-բարեգործական ֆիլմը: Ֆիլմը 12 մասից բաղկացած վավերագրություն է: Սյուժեներից 8-ը սոցիալական ակնարկներ են ՀՀ և ԼՂՀ` հիմնականում սահմանամերձ, լքվող գյուղերում ապրող ընտանիքների մասին: Մյուս 4-ը հաշվետվություններ են, որոնցում ‘Հայ Ձմեռ պապ‘-ը ներկայացնում է նախորդ տարվա ընտանիքների հետ կատարված աշխատանքի արդյունքները: ‘Հայ Ձմեռ […]

ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկման այսօրվա արդյունքները

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մերձակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ եւ Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/: Շփման գծի […]

Օսկանյանի համար ժամանակը դեռ չի եկել

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը առայժմ չի ցանկանում մեկնաբանել իր անձի հետ կապված տեղեկությունները, որոնք հրապարակվեցին մամուլում` վերջին օրերին: Այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամում  կազմակերպված քննարկման ժամանակ  Henaran.am- ը փորձել է պարզել, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են տեղեկությունները այն մասին, որ Վարդան Օսկանյանը ԲՀԿ համամասնական  ցուցակի առաջին տեղերում է լինելու: “Կգա ժամանակը,  բոլոր հարցերին կանդրադառնամ, այս պահին […]

Ես ՀԱԿ-ի անդամ չեմ եղել. Ալեքսանդր Արզումանյանը հրաժարվեց ՀԱԿ-ից

“Ես ՀԱԿ անդամ չեմ եղել: Երբ  ՀԱԿ-ը ստեղծվում էր, ես “Երեւան-Կենտրոն” ՔԿՀ-ում էի”,-այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է  նախկին ՀՀՇ-ական, նախկին արտգործնախարար, այժմ “Ազատ դեմոկրատներ”-ի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, ով նախագահական ընտրությունների ժամանակ գլխավորում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը: “Ես, որպես քաղբանտարկյալ, ողջունել եմ ՀԱԿ-ի ստեղծումը: Անշուշտ, դա նոր էտապ էր շարժման համար: Ես եղել  […]

Հարբած մոր պատճառով 1,5 տարեկան երեխան ցրտից մահացել է

Մոր անուշադրության պատճառով երեխան մահացել է սեփական տան պատուհանների տակ Ռուսաստանի Պերմ քաղաքում: Մայրը պատժել է  որդուն խաղալու ընթացքում աղմկելու համար եւ դուրս արել տնից թեթեւ հագուստով: Երեխան, չկարողանալով բացել ծանր դուռը, սառել է դրսում: Անփույթ մայրը երեխայի մասին հիշել է ժամեր անց, երբ նա արդեն մահացած է եղել: Երեխայի դին` տնային հագուստով, գտել են […]

Հայկական բանակը Հայաստանում ամենակայացած կառույցն է. Հրայր Կարապետյան

’20 տարիների ընթացում հայոց բանակը կատարել է ամենակարևոր դերակատարությունը` պատվով կռվել է Ղարաբաղյան պատերազմում և ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը’,-  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը` հավելելով, որ այդ առումով հայկական բանակը հանդիսանում է Հայաստանում ամենակայացած կառույցը: Նրա խոսքով` բանակն անընդհատ կատարելագործման ընթացքի մեջ է, […]

Եգիպտոսում ազգային տոնը վերածվել է ծեծկռտուքի /վիդեո/

Եգիպտոսի Ռազմական Գերագույն Խորհրդի ներկայացուցիչները պատրաստ են հրաժարվել իրենց իրավասություններից  նախագահական ընտրություններից անմիջապես հետո, հայտնում է “Reuters”-ը: Խորհրդի հրապարակած զեկույցում նշվում է, որ իշխանությունը հանձնելուց հետո զինվորականները պատասխանատու կլինեն միայն երկրի անվտանգության համար: Նախօրեին ընդդիմադիրները կրկին դուրս էին եկել Կահիրեի Թահրիր հրապարակ` հունվարյան հեղափոխության տարելիցի կապակցությամբ: Ազգային տոնը վերածվել է ցույցի, որն ավարտվել է իշխանությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված