07 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

‘Հաջողակ’ խարդախը սովորական զարդերը վաճառել է որպես ոսկեղեն

Փետրվարի 27-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Այգեզարդ գյուղից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված, նախկինում դատված Արթուր Գ.-ին:

Պարզվել է, որ նա հունվար ամսին երեւանյան մի վաճառակետից 5.000 դրամով դեղին մետաղից պատրաստված զարդեր է գնել, հարգավորել եւ որպես ոսկեղեն, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով, գրամը 10.000 դրամով (ընդհանուր` 117 գրամ) վաճառել է 62-ամյա Մարգարիտա Մ.-ին եւ վերցրել 3.000 ԱՄՆ դոլար գումար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է հետաքննություն:

Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ