Նեպալը միջազգային օգնություն է խնդրում Էվերեստը չափելու համար
Նեպալը դիմել է միջազգային մասնագետներին` Էվերեստի բարձրությունը չափելու հարցում օգնության խնդրանքով, տեղեկացնում է “AFP”-ը:
Նեպալի կառավարությունը չունի ոչ գիտական, ոչ էլ ֆինանսկան միջոցներ դրա համար: Առայժմ այս խնդրին հետաքրքրություն են ցուցաբերել միայն իտալական ոչ կառավարական մի ընկերություն եւ դանիական համալսարանը: Սակայն այս կազմակերպությունների միջոցները նույնպես սահմանափակ են, այդ պատճառով էլ նրանց օգնությունը բավարար չի լինի:
Էվերեստի բարձրությունը մինչ օրս անվանում են` հիմնվելով 1954-ին կատարած հետազոտությունների հիմքի վրա: Այդ ժամանակ հնդիկ գիտնականները պարզել էին, որ լեռան բարձրությունը 8848 մետր է կազմում: Դրանից որոշ ժամանակ անց այլ տվյաներ են առաջարկվել, որոնք ընդամենը մի քանի մետրով էին տարբերվում գրանցված թվից: Ըստ չինացիների կատարած չափումների, որոնք հաշվի չեն առել ձյան ծածկույթը, Էվերեստի բարձրությունը կազմում է 8844 մետր է:
Իսկ 1999-ին ամերիկացի գիտնականների խումբը GPS տեխնոլոգիաների միջոցով պարզել է, որ Էվերեստի բարձրությունը 8850 մետր է: Այդ արդյունքն է գրանցել ԱՄՆ-ի Ազգային աշխարհագրական միությունը:
Էվերեստը գտնվում է Հիմալայներում` Նեպալի եւ Չինաստանի սահմանի վրա: Այս 2 երկրները շարունակ անհամաձայնություն ունեն լեռան բարձրության հետ կապված: