22 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պրեսկոտն անտեղի բորբոքվեց …

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների հետ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտի հանդիպումը կարճ է տեւել: Այս մասին Henaran. am-ին տեղեկացրեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր, հանդիպման մասնակից  Նաիրա Զոհրաբյանը:  Ինչպես պատգամավորը նշեց, հանդիպման ընթացքում Ջոն Պրեսկոտը բորբոքվել է: “Հիմնական դեբատը ծավալվեց համամասնական եւ մեծամասնական ընտրակարգի հետ կապված, եւ մի քիչ բորբոքվեց համազեկուցող Պրեսկոտը: Զրույցը […]

Տարվա քաղաքական գործիչը, վերելքն ու անկումը. “Հանուն ապագայի”

“Հանուն ապագայի” քաղաքացիական նախաձեռնության համակարգող Լեւոն Երզնկյանն իր բլոգում ներկայացրել է նախաձեռնության վարչությունում եւ տարածքային ստորաբաժանումներում տեղի ունեցած քննարկումների արդյունքները, որոնք ամփոփել են 2011թ-ը: Ըստ այդմ, ներկայացվել է անցած տարվա ամենաազդեցիկ հայերի ցուցակը, որոնք տարվա ընթացքում Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքի մի շարք ոլորտներում իրենց ուրույն հետքն են թողել: Այդ անվանակարգում տեղ են գտել նաեւ […]

Ջոն Պրեսկոտի հետ հանդիպումից մարտի 1-ի զոհերի հարազատներն ակնկալիքներ չունեն

Փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը վաղը կընդունի մարտի 1-ի տասը զոհերի հարազատներին: Հանդիպումը տեղի կունենա վաղը` ժամը 9-ին, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում:  Այս մասին   Henaran. am-ի հետ զրույցում ասաց մարտի 1-ի տասը զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը: Henaran. am-ն արդեն տեղեկացրել էր, որ  այսօր` հունվարի 16-ին, աշխատանքային այցով Հայաստան են […]

Բարձրացել է ՀՀ միջազգային հեղինակությունը` որպես հուսալի գործընկերոջ

2011 թվականին ՀՀ նախագահն իրականացրել 25 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 7 երկրի ղեկավար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով անցնող տարին` ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:  ԱԺ նախագահի մակարդակով տեղի է ունեցել 8 փոխայցելություն, ՀՀ արտգործնախարարը կատարել է 39 օտարերկրյա այց, իսկ  վարչապետը` տասներկու 12: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստան է այցելել 14 արտգործնախարար եւ միջազգային […]

Ալժիրի վարչապետը “տեղն է դրել” Էրդողանին

Անցյալ շաբաթ տարօրինակ վիճակի մեջ է հայտնվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Ֆրանսիային մեղադրել էր ալժիրցիների ցեղասպանության մեջ: Ալժիրի վարչապետը խնդրել է Թուրքիային “չանհանգստանալ”: Ֆրանսիային նույնատիպ պատասխան տալու միտքն Էրդողանի մոտ առաջացավ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ընդունվեց մեծ խանդավառությամբ, չնայած Թուրքիայի սպառնալիքներին, թե այդ […]

Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի ու միջազգային հանրության դիրքորոշումները ներդաշնակ են. ՀՀ արտգործնախարար

Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում 2011 թվականը վերահաստատեց վերջին տարիներին արձանագրված Հայաստանի ու միջազգային հանրության դիրքորոշումների ներդաշնակությունը, իսկ տեղի ունեցած զարգացումները հիմնավորեցին ընտրած մարտավարության ճշմարտացիությունն ու արդյունավետությունը։   Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:  Արտգործնախարարը նշել է, որ հաշվետու տարում շարունակվեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ջանքերն՝ ուղղված արցախյան հիմնախնդրի խաղաղ […]

Նախադպրոցականներին ու դպրոցականներին Երեւանի քաղաքապետը չի անտեսում

Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ  Արմեն Սիմոնյանը քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությանը ասել է, որ   նախադպրոցական ուսումնական հաստատություններում շարունակվում են երեխաներին մատուցվող սննդի կազմակերպման, պիտանելիության ժամկետների պահպանման իսկությունը պարզելու եւ խախտումները հայտնաբերելու նպատակով՝  անակնկալ ստուգայցերը: Իհարկե, խախտումներ հայտնաբերվել են, եւ կարգազանցներին նկատողություն է տրվել: “Եթե մենք ստանձնել ենք շուրջ 28 հազար երեխաների անվճար հաճախելության ապահովման […]

Արտգործնախարարը շանսոնյեի ասածին ավելացնելու բան չունի

“Շահարկումներ էին եւ քաշքշուկներ, թե ինչ էր ասել Շառլ Ազնավուրը:  Շառլ Ազնավուրը, ինչպես ինքն է ասել, այդպիսի բան չի ասել”,-այսօր տարեկան ամփոփոիչ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի` հայտնի  հայտարարությանը մասին հարցին, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ հավելել. “ Այն կոնտեքստը եւ այն ձեւակերպումները, որոնք ինքն էր ասել, այդպիսի բնույթ չէին […]

Ադրբեջանի պատվիրակությունը դեմ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայուցչի գրասենյակի ֆինանսավորման ավելացմանը

Դեկտեմբերի 22-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ընդունվել է կազմակերպության ընդհանուր  բյուջեն: Դրա հետ մեկտեղ քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  /ԳՆԱՆ/    գրասենյակի ֆինանսավորման  ավելացման հարցապնդումը` պայմանավորված նրանով, որ ԳՆԱՆ գրասենյակի հնարավորություններն անհրաժեշտ է ամրապնդել, որպեսզի աջակցություն ցուցաբերվի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հնարավոր միջադեպերի հետաքննության անցկացմանը, այդ թվում` ի կատարումն 1995 […]

Մորմոն հանրապետականը դուրս է գալիս նախագահական մրցապայքարից

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը հավանաբար կզրկվի եւս մեկ նախագահի թեկնածուից, որը մասնակցել էր փրայմերիզին`  միջանկյալ ընտրություններին, եւ համարվում էր մրցապայքարի ֆավորիտներից մեկը: Այս անգամ վեցյակը կկրճատվի Յուտայի նախկին նահանգապետ եւ Չինաստանում նախկին ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանի շնորհիվ: Նա համարվում էր մրցապայքարի ֆավորիտներից մեկը, սակայն որոշել է հանել իր թեկնածությունը` Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի օգտին: Սպասվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի