21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պայքարել ու պայքարելու ենք. ներքին թշնամու խնդիրը պետք է լուծենք, հետո՝ արտաքին. Առուշ Առուշանյան

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որն այսօր ազատ արձակվեց կալանքից, հայտարարեց՝ ինքն իրեն չի համարում քաղբանտարկյալ։ «Ես երբեք չեմ ընդունում, որ ես քաղբանտարկյալ եմ, որովհետև իմ պայքարը քաղաքականության համար չէ. մենք պայքարել ենք, պայքարում ենք ու պայքարելու ենք մեր հայրենիքի համար, մեր հայրենիքի պաշտպանության համար, մեր օկուպացված տարածքներն ազատագրելու համար», – լրագրողների հետ զրույցում սսաց Առուշանյանը։ Նա վստահեցրեց՝ […]

Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, որոշում կայացրեց արդարացնել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին. վերջինս ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Ըստ դատավճռի՝ Առուշանյանը, սակայն, ազատ արձակվելով՝ չի կարողանա ղեկավարել Գորիս համայնքը։ Դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Վերջին դատական նիստում Առուշ Առուշանյանը դատարանում վերջին խոսքով […]

Անկախության պայքարի նվիրյալ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է. ՀՀԿ ԵԿ

«Գալու է մի օր, երբ հիասթափվածներ չեն լինի այլևս, ժամանակներից հոգնածներ չեն լինի այլևս և հավիտենական արժեքները կգնահատվեն հավուր պատշաճի…» Աշոտ Նավասարդյան   Այսօր Հանրապետական կուսակցության հիմնադիր նախագահ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, անկախության պայքարի նվիրյալ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է։   ՀՀԿ ԵԿ

Կարևոր է Ղարաբաղում ապահովել նախկինում ընդունված պայմանավորվածությունների իրականացումը. Պեսկով

Կրեմլն անհրաժեշտ է համարում, որպեսզի բոլոր կողմերը պահպանեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին խաղաղապահների հավելյալ կոնտինգենտ ուղարկելու հնարավորության հարցը պետք է տալ ՌԴ պաշտպանության նախարարությունը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։   «Այս հարցը պետք է տալ մեր զինվորականներին: Նրանք կապի մեջ են ադրբեջանական […]

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում. Շտաբ

Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում` նաև շփման գծի արևելյան հատվածում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։   Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։    Ի շնորհիվ Արցախի զինված ուժերի […]

Բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր. նախարար

Ադրբեջանական կողմը չի ազատել Քարագլխում զբաղեցրած դիրքերը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Հարցին՝ հնարավո՞ր է Ադրբեջանը զիջումներ է պահանջում գազի դիմաց, նախարարն ասաց, թե չի կարող մեկնաբանել. քննարկումներին չի մասնակցում։ «Մի բան հստակ է՝ նոյեմբերի 9-ի այն դիրքերը, որտեղ կանգնել էին, այդ դիրքեր խախտվել են թե գյուղի, թե […]

Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե բանակային ստորաբաժանումները ետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին: Մարտի 27-ին էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է […]

Հայաստանում 34 295 քաղաքացի կորոնավիրուսի դեմ պատվաստվել է երրորդ դեղաչափով

Հայաստանում մարտի 27-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, պատվաստվել է 2 114 184 քաղաքացի, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առաջին դեղաչափով իրականացվել է 1 110 158, երկրորդ դեղաչափով՝ 967 024 պատվաստում: Խթանիչ պատվաստումների թիվը 34 295 է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված