18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

‘Զանգեր’-ում 30 մեքենա արգելափակման մեջ է հայտնվել

Մարտի 28-ին, ժամը 07.18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի “Զանգեր” կոչվող հատվածում մերկասառույցի հետեւանքով արգելափակվել է 30 ավտոմեքենա: Ժամը 08.10-ի դրությամբ “Վայքի ՃՇՇ”-ի աշխատակիցները մաքրել են ճանապարհը: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Սիրիայի նախագահի վրա հարձակում են գործել

Սիրիայի  նախագահ Բաշար Ալ-Ասադի ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Հոմս քաղաքի ճանապարհին: Ալ-Ասադի վրա կրակել են անհայտ խմբավորման անձինք: Միջադեպի պատճառով նախագահը ժամանակից շուտ է ավարտել այցը, տեղեկացնում է “НТВ”-ն: Արդյոք նախագահը կամ նրա թիկնապահներից որեւէ մեկը տուժել է, չի հաղորդվում: Ալ-Ասադը Հոմս էր այցելել` քննարկելու տեղի բնակչության հետ քաղաքի վերկանգնման խնդիրը: Արդեն կես տարի է` […]

Եթե ապա, ապա` ծխախոտագործուհի. Հայացք

Թիվ 40 ընտրատարածքի ընտրողները դեռեւս “ուշքի չեն եկել” “Գրանդ տոբակոյի” սեփականատերերի “շուստրի տրյուկից”: Գրում է “Հայացք”-ը եւ հիշեցնում, որ  վերջիններս այնտեղ Միքայել Վարդանյանի փոխարեն թեկնածու են գրանցել մասիսցի երկու կանանց` ծխախոտագործուհի Սուսաննա Աբրահամյանին եւ “Մասիս տաբակի” տնօրեն Մարինա Մարաբյանին: Բոլորին պարզ է, որ իսկական թեկնածուն վերջինս է: Տեղացիներից դեռեւս գրանցված է նոյեմբերյանցի Վարուժան Բաբաջանյանը: Նոյեմբերյանցիները […]

ՕԵԿ-ը մարդ չունի՞. Ժողովուրդ

“Ժողովուրդ” օրաթերթը ուսումնասիրելով  “Օրինաց երկիր” կուսակցության համամասնական ընտրացուցակը, եզրակացրել է, որ այն  բավական զավեշտալի տեսք ունի: Ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, եզրափակում` Արթուր Մարգարյանը: ”Արթուր Բաղդասարյանին գիտեն բոլորը, իսկ ահա Արթուր Մարգարյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի վարորդն է եւ ՕԵԿ անդամ: Ստացվում է, որ 160 հազար անդամ ունեցող այդ կուսակցությունում իրականում կադրերի պակաս կա, […]

Աբովյանը 5 մլն դրամի կենդանի է վաճառել. Հրապարակ

Երեւանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Սահակ Աբովյանը “Հրապարակ”-ի հետ զրույցում  խոսոտովանել է, որ ժամանակին կենդանիներ վաճառել է, բայց դա բիզնես չէր: “Ես այդ կենդանիները չեմ վաճառել ու գումարը գրպանս դրել, բոլորովին: էդ կենդանիները վաճառվել են, կան հիմնավոր փաստաթղթեր, ես ինքս կենդանիների բիզնեսին դեմ եմ, բայց աճեցնելու պայմաններում, երբ ունեցել ենք կենդանիների ավելցուկ, վաճառել ենք, հատկապես […]

Հանրայինի Նվերը դեմ չի Նիկոլի եւ Սամվել Ալեքսանյանի բանավեճին. Հայկական ժամանակ

Հանրային հեռուստաընկերության  “Հարցազրույց” հաղորդաշարը խնդիր չի տեսնում թիվ 7 ընտրատարածքի պատգամավորի թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Ալեքսանյանի բանավեճը կազմակերպելու հարցում: “Ես կփորձեմ, մեր մտքով էլ է անցել նման բան”,-երեկ “Հայկական ժամանակի” հետ թղթակցի զրույցում ասել է հաղորդաշարի վարող Նվեր Մնացականյանը: Նա ասել է, որ դա կարելի  է անել ապրիլին,  քարոզարշավի մեկնարկից հետո: Թերթի թղթակցի ճշտող […]

Քոչարյանը սպասում է ԲՀԿ-ի արդյունքներին. Ավանգարդ

“Ավանգարդ”-ի  հավաստի տեղեկություններով, Հայաստանի  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այժմ ուշադրությամբ հետեւում է ընտրական զարգացումներին, որպեսզի մշակի իր մարտավարությունը: Իսկ սա նշանակում է, որ նա նորից ցանկություն է հայտնել մասնակցել նախագահական ընտրություններին` իր թեկնածությունն առաջադրելով Սերժ Սարգսյանի դեմ: “Բնականաբար` Քոչարյանի գլխավոր քաղաքական հենարանը “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն է լինելու: Եթե ԲՀԿ-ն ընտրություններում հավաքի 30 տոկոսից ավելի ձայն, […]

Արթուր Աբրահամ-Պյոտր Վիլշեւսկի մենամարտին հաշված օրեր են մնացել

4 օր է մնացել Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 32-ամյա Արթուր Աբրահամի ու 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկու մենամարտին: Արթուր Աբրահամն այսօր անցկացրել է բաց մարզում, ապա մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ մարտի նախապատրաստական փուլն ընթացել է ըստ ծրագրածի, եւ ներկայում ինքը լավ մարզավիճակում է: “2,5 ամսից ավելի լրջորեն նախապատրաստվում էի  մենամարտին: 5 շաբաթ մարզվել […]

Շատ խիստ էր. Մարգար Օհանյանի փաստաբանը` դատախազի առաջարկած պատժաչափի մասին

ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանն իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանի առաջարկած պատիժը խիստ է համարում: Փաստաբանն այս մասին այսօր ասաց Մարգար Օհանյանի գործով դատական հերթական նիստից հետո, որի ժամանակ ընթերցվեց մեղադրական ճառը: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը Մարգար Օհանյանի համար որպես պատիժ պահանջեց 8 տարվա ազատազրկում` գույքի կեսի բռնագրավմամբ:  “Գտնում եմ, […]

Վլադիմիր Գասպարյանը վերսկսել է.պասը ավարտվում է

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով  ոստիկանության Կոտայքի մարզի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Իսկ կադրերի ռեզերվից ոստիկանության Կոտայքի վարչության պետ է նշանակվել Գրիշա Բադալյանը: Հետաքրքիր է, որ Բադալյանը նախկինում նույնպես զբաղեցրել է նույն պաշտոնը: Հիշեցնենք, որ Գրիշա Ամիրխանյանը ոստիկանության Երեւանի Նոր Նորքի բաժնի պետն էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի