14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Սասունն է՞լ …

Henaran.am-ի տեղեկություններով, Հայ ազգային կոնգրեսը առաջիկա օրերին լքելու է ՀԱԿ համամասնական ցուցակի 13-րդ հորիզոնականում գտնվող Սասուն Միքայելյանը: Նրան, մեր ունեցած տեղեկություններով, դուր չի եկել ՀԱԿ-ի ներսում կատարվող վերջին խմորումները:

Henaran.am-ի աղբյուրների համաձայն, Սասուն Միքայելյանը երբ այդ մասին կիսվել է իր մտերիմների հետ, վերջիններս հարցրել են, թե արդյո՞ք պատգամավոր չդառնալն է ՀԱԿ-ից հրաժարվելու պատճառը:

“ Խի՞, իմ երազանքը հո դեպուտատ դառնալը չէր, հենա դեպուտատ էի էլի”,-ասել է Միքայելյանը:

Հիշեցնենք, Սասուն Միքայելյանը 2008թ. հայտնի քաղաքական իրադարձությունների ժամանակ լքեց ՀՀԿ-ն, սատարելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժումը:

Մեզ չհաջողվեց խոսել  նրա հետ: Սասուն Միքայելյանի բջջային հեռախոսահամարը կամ անհասանելի էր կամ պատասխանում էր մեկ այլ մարդ` ասելով, որ Սասունը զբաղված է:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ