03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Քոչարյանի վերադարձը եւ ՀՅԴ-ն

Թերթի տեղեկություններով՝ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչները բավական տհաճ զրույց են ունեցել ԱՄՆ-ի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Թերթի աղբյուրը փոխանցել է, որ ամերիկացիները դաշնակցականներին բաց տեքստով հասկացրել են, որ իրենց համար անընդունելի է ՀՅԴ հայաստանյան կառույցի գործունեությունը: Ամերիկացիները լուրջ կասկածներ ունեն, որ ՀՅԴ-ականների վերնախավի մի մասը ցանկանում է Քոչարյանի՝ հրապարակային քաղաքականության վերադարձ, ինչը նրանց […]

ԵԱՀԿ ներկայացուցիչը դժգոհ է Դինքի դատավարության արդյունքից

Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության ներկայացուցիչը կոչ է արել ԵԱՀԿ տարածքում սպանված բոլոր լրագրողների գործերով արդարություն հաստատել: Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է ավելին անեն, որպեսզի պաշտպանեն լրագրողներին եւ պատժեն նրանց սպանողներին: “Սարսափելի սպանությունից 5 տարի անց կայացրած դատական որոշումը ցույց է տալիս, որ նման հանցագործությունները հանդուրժվում […]

Մերկասառույց ճանապարհներին. Սելիմը փակ է

Հունվարի  20-ի ժամը 08.30-ի դրությամբ,  ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մերկասառույցի հետեւանքով դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Բերդ-Իջեւան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները եւ Դիլիջանի ոլորանների հատվածը: Սելիմի լեռնանցքը փակ է: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ արատակարգ իրավիճակների նախարարության կայք-էջից:  

Մազի լաքը կօգնի վարորդներին. Երկիր

Ճանապարհներին եւ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները գործածության մեջ դնելուց հետո անցել է մի քանի օր, սակայն մեր վարորդները գտել են ելքը, որ տեսանկարահանող սարքերը չֆիքսեն իրենց մեքենաների պետհամարանիշները: Այս մասին գրում է “Երկիրը”: Ըստ թերթի, համացանցում հայտնված օգտատերերից մեկը կոչ էր անել, որ իրենց մեքենաների պետհամարանիշների վրա մազի լաք փչեն. “Մազի լաք փչեք համարների վրա, օգնում […]

Արտակարգ իրավիճակների նախարարությունում`կաշառքով աշխատանք.Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, խմբագրություն  զանգահարած մի քաղաքացի տեղեկացրել է,  որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում պահակ աշխատելու համար իրենից 2 հազար դոլար գումար են պահանջել: Զանգահարողը  հավաստիացրեց, որ իրեն ասել են, թե պետք է նախապես հերթագրվել, մուծել գումարը, հետո սպասել, թե երբ են կանչելու աշխատանքի: Թերթը փորձեց ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանից ճշտել տեղեկությունը: Վերջինս, լսելով հարցը, ասաց. […]

ՀՀԿ գործադիրը մարմինը չանդրադարձավ ընտրացուցակներին

Այսօր երեկոյան կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում  չեն քննարկվել մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների, ինչպես նաեւ համամասնականի ցուցակը: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Գործադիրը որոշում ընդունեց փետրվարի 12-ին կայանալիք  Հրազդանի եւ Սպիտակի համայնքի ղեկավարների ընտրություններում պաշտպանել գործող քաղաքապետերի թեկնածությունները. համապատասխանաբար Արամ Դանիելյանին եւ Գագիկ  Սահակյանին: Նրանք հանրապետական կուսակցության անդամներ են : […]

Սեյրան Օհանյանի առաջարկով կքննարկվի ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների դրամական բավարարման հարցը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օրերս դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին` քննարկելու զինծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների դրամական բավարարման հարցը: Այս մասին այսօր Henaran.am-ին   տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլո խոսնակ Դավիթ Կարապետյանը: Հիշեցնենք, որ գործող կարգի համաձայն, զինված ուժերում  մահացած զինծառայողների ընտանիքներին հատկացվող դրամական օժանդակությունն անհամաչափ է բաշխվում եւ ինքնասպանություն գործած զինծառայողների հարազատներին […]

Գեւորգ Կոստանյանը գլխով է պատասխանատու

“Ինձ համար, որպես քաղաքացի, որեւէ տարբերություն չկա, թե հանցագործը որ հոդվածով կդատվի, բայց, որպես դատախազ, ես գլխով պատասխանատու եմ ցանկացած որակման համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ են զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերի փաստով քրեական գործերը, որպես կանոն  հարուցվում ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հոդվածով, այլ ոչ սպանության, ասել է ՀՀ զինդատախազ Գեւորգ […]

Աբովյան փողոցի մայթերը վերադարձվում են երևանցիներին

Աբովյան փողոցի մայթերին տեղադրված ժամանակավոր շինություններն ապամոնտաժելու և մայթերն ազատելու  նպատակով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, դեռ անցյալ տարվա դեկտեմբերից բանակցություններ էին ընթանում տնտեսվարողների հետ։ Բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ՝  տնտեսվարողների մի մասը դեռևս դեկտեմբերին ինքնակամ ապամոնտաժեց իրեն պատկանող ժամանակավոր շինությունները։ Մասնավորապես ապամոնտաժվել են Թումանյան–Աբովյան փողոցների խաչմերուկում, Կաթողիկե եկեղեցու հարակից հատվածում, Մոսկվիչկա խանութի հարևանությամբ տեղադրված […]

Էսենցիա խմած ենթասպան մահացել է. քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ենթասպան իր բնակարանում էսենցիա է օգտագործել: Նրան հայտնաբերել է կինը եւ տեղափոխել “Գրիգոր Լուսավորիչ”  բժշկական կենտրոն, որտեղ նա մահացել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ղեկավար Արմեն Հարությունյանը: “Գործով նյութերի նախապատրաստման ընթացքում որոշակի հիմքեր կային ենթադրելու, չեմ կարծում որ ծառայության հետ կապված, ինքնասպանության հասցնելու  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի