19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կառավարությունը` արտահերթ

Երկուշաբթի` հունիսի 18-ին  կառավարության արտահերթ նիստ է հրավիրվել: Սա նոր կառավարության առաջին նիստն է լինելու: Հիշեցնենք, որ երեկ  ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել, ապա խորհրդում հաստատվել է  կառավարության նոր կազմը։ Իսկ այսօր, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  հրամանագրերով արդեն նշանակել է կառավարության անդամներին:

Նախագահը նշանակել է նախարարներին

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, այսօր նշանակել է ՀՀ կառավարության անդամներին: Մասնավորապես, Հանրապետության ղեկավարի հրամանագրերով Սերգո Կարապետյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար, Տիգրան Դավթյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար, Վաչե Գաբրիելյանը՝ ՀՀ ֆինանսների նախարար, Գագիկ Բեգլարյանը՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար, Արտեմ Ասատրյանը՝ ՀՀ աշխատանքի և uոցիալական հարցերի նախարար, Դերենիկ Դումանյանը՝ […]

Երթեւեկության նոր կանոնների հաստատումը բիզնես է. ‘Աքիլլես” ՀԿ նախագահ

Ավտովարորդների իրավուքների պաշտպանության “Աքիլլես”ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով` հունիսի 2-ից ուժի մեջ մտած երթևեկության նոր կանոնների հաստատումը շուրջ 70% բարձրացված տուգանքների միջոցով գումարներ հավաքագրելուն է միտված: Է. Հովհաննիսյանն  այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ այս տուգանքները ոչ թե մուտքագրվում են պետբյուջե, այլ` ՀՀ Ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ եւ եզրահանգեց`”Ըստ իս, նոր որոշումը ոչ այլ ինչ է, քան բիզնես”: […]

Նիկոլը “հիմնական զեկուցող”

ՀԱԿ խմբակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերջերս անդրադարձել էր Վարդան Օսկանյանի անվան շուրջ բարձրացրած աղմուկին: Նրա հայտարարությունը տարբեր քննարկումների առիթ է տվել նույնիսկ ՀԱԿ-ում: Փաշինյանը իր կայքում պատասխանել է նաեւ բոլորին հետաքրքրող մի հարցի. ՀԱՐՑ-Նիկոլ, Վարդան Օսկանյանի վերաբերող ձեր հայտնի հայտարարությունից հետո այդ եւ հարակից թեմաներով բուռն քննարկումներ են տեղի ունենում, վարկածներ առաջադրվում, մեղադրանքներ […]

5500 կրակոց` շաբաթվա ընթացքում

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ […]

Apple-ի գաղտնիքները` դպրոցականի “գրպանում”

Դպրոցականը բացահայտել է Apple-ի ամենամեծ գաղտնիքները: MailOnline-ը գրում է, որ 18-ամյա Մարկ Գուրմանը կարողանում է անսխալ կանխատեսել, թե ինչ է Apple ընկերությունը թողարկելու: Տղան այնքան է հետաքրքրված տեխնոլոգիաներով եւ հատկապես Apple ընկերության ապրանքներով, որ իր ազատ ժամանակն անցկացնում է 9to5Mac ինտերնետային կայքում հոդվածներ գրելով: Միայն 4 շաբաթում Մարկը կարողացել է կանխատեսել 8 հայտարարությունից 7-ը, որոնք երկուշաբթի օրն […]

Արմեն Առաքելյանը` Աբովյանի ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Աբովյանի բաժնի պետ է նշանակել Արմեն Առաքելյանին, ով, Ոստիկանության լրատվության եւ հասարակայանության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, ավելի վաղ զբաղեցնում էր ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետի պաշտոնը: Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ ոստիկանության Աբովյանի բաժնի պետ , փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:

Խոջալուն` Անկարայո՞ ւմ

Անկարայի ամենամեծ շրջաններից հանդիսացող Մամակի 636-րդ պողոտան վերանվանվել է «Խոջալու»: Armenia.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությանը, տեղեկացնում է, որ Անկարայի Բոյուքշեհերի թաղապետարանի կողմից ընդունված որոշման համաձայն, հունիսի 12-ին Անկարայի ամենամեծ շրջաններից հանդիսացող եւ 558 223 բնակիչ ունեցող Մամակի 636-րդ պողոտան վերանվանվել է «Խոջալու»: Խոջալուի պողոտան  իրար է կապում Անկարայի Շահինթեփե, Շիրինթեփե, Միսկեթ և Դութլուկ թաղամասերը:

Զուլոյա՞նը, Կարապետյա՞նը, թե՞ Մարգարյանը

“Օրինաց երկիր” կուսակցության համամասնական ցուցակի  անցողիկ տեղերում գտնվող թեկնածուները անհամբեր սպասում են, թե նրանից ով կդառնա պատգամավոր: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը քաղաքաշինության նախարարի պաշտոնում առաջադրել է Սամվել Թադեւոսյանին, որը պատգամավոր էր ընտրվել համամասնական ցուցակով: Նա ցուցակի 8-րդ համարն էր: ՕԵԿ ցուցակի 9-րդ հորիզոնականում Նելսոն Զուլոյանն է, իսկ 10-ում` Դավիթ Կարապետյանը: Դեռ պարզ չէ նրանցից ով է […]

Ջասթին Բադդն ավարտեց իր առաքելությունը

Այսօր  ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական կցորդի պաշտոնակատար, ռազմական կցորդի տեղակալ, մայոր Ջասթին Բադդին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:Այս մասին  Henaran.am- ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ռազմական կցորդին իր առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված