15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռեժիսորները ներկայացնում են իրենց ֆիլմերը

“Ոսկե ծիրան” երեւանյան միջազգային կինոփառատոնին ֆիլմեր ներկայացրած ռեժիսորները սկսել են հանդիպել լրագրողների հետ: Առաջին ասուլիսում ներկայացվեց “Հայկական համայնապատկեր” ծրագրում ընդգրկված Արմեն Ռոնովի “Իմ փոքրիկ իշխանը”, Անետա Օհանջի “Արզուման” եւ Արմեն Գասպարյանի “Հայկական հաց” ֆիլմերը:

“Հայկական հաց” լիամետրաժ վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները բաժանող չեզոք գծի մասին, որը  եղել է հայկական եկեղեցիների կառուցման համար անհրաժեշտ քարի հիմնական աղբյուրը: Արմեն Գասպարյանի խոսքով, ֆիլմի հերոսը հնագետն է, ում ձեռքի կճուճի ճաքերը հիշեցնում են Հայաստանի բաժան-բաժան արված մասերը: Ֆիլմի հերոսը ցանկություն ունի այն վերականգնել իր երազներում: Հետո իրական  կյանքում հնագետը հանդիպում է տարեց Արուսյակին: Այս կինն էլ նրա համար բացահայտում է ամբողջ Հայաստանը` մի երկիր, որտեղ քարը հաց է դառնում, իսկ հացը` հավատ:

Ֆիլմը Գերմանիայի եւ Ռուսատանի համատեղ արտադրության է, սակայն ինչպես նշեց ռեժիսորը,  բավականին դժվարությամբ է նկարահանվել: Արմեն  Գասպարյանի խոսքով, չափազանց դժվար է եղել գտնել գլխավոր հերոսուհուն, իսկ գտնելուց հետո էլ` նախապատրաստել նրան: Թեեւ ռեժիսորը մտավախություն է ունեցել, որ ֆիլմը խիստ հայկական է, սակայն մի շարք միջազգային փառատոններում այն արժանացել է հանդիսատեսի համակրանքին, ինչպես նաեւ մի քանի այլ մրցանակաների:

 

Ռեժիսոր Արմեն Ռոնովի “Իմ փոքրիկ իշխանը” խաղարկային լիամետրաժ ֆիլմում ներկայացվում է մեր դարը, երբ մարդկանց ու երկրների միջեւ սառը պատերազմ է ընթանում: Հոգեւոր ճգնաժամ է, ընչաքաղցության ուրվականն է շրջում: Սա մեծահասակների` “արքաների”, “հարբեցողների”, “աշխարհագրագետների” ու “գործ անողների” աշխարհն է:

Նրանք դադարել են հասկանալ, թե ինչ բան է կյանքը, որն է կարեւոր, որը` անկարեւոր: Փոքրիկ իշխանն ու նրա ընկերները պետք է դիմակայեն դրան: “Ես ցանկացել եմ ցույց տալ, որ մարդիկ շատ բան ունեն սովորելու. ուրախանալ արշալույսով եւ մայրամուտով, հիանալ դաշտերի ու ավազուտների գեղեցկությամբ, գնահատել ջրհորի ջուրն ու աստղերի ցոլանքը: Պետք է մտածել աշխարհի քո հարեւանների փոքր ու մեծ հոգսերի մասին, մխիթարել նրան, ով արտասվում է քո մոլորակում”,-ասաց Արմեն Ռոնովը:

Անետա Օհանջի “Արզուման” վավերագրական ֆիլմը  պատմում է մի մարդու մասին, ով, չնայած դժվարություններին, շարունակում է մնալ լավատես եւ հանդիսատեսին ուղղորդում է նույնն անել, հոռետես չլինել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ