03 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանցիները Հայաստան գալու փոխարեն թող մեր գերիներին տան. գալիս են, որ ի՞նչ անեն. Արտակ Զաքարյան

Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ «Եվրանեսթի» շրջանակներում ադրբեջանցիներն առաջին անգամ Հայաստան են ժամանել դեռևս 2012-ին: Այդ ժամանակ «Եվրանեսթի» պատվիրակության ղեկավարն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն էր, որի գնահատմամբ՝ այն ժամանակ ու այժմ բոլորովին այլ Հայաստանում էինք ներկայացնում, և ըստ այդմ՝ մեր դիրքերն ու կարգավիճակն էլ այլ էր: Այն […]

Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 30 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1469 նոր դեպք

Փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1469  նոր դեպք, կատարվել է 5879 թեստավորում: Առողջացել է 2587 քաղաքացի, գրանցվել է մահվան 30 դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 414764 դեպք, որոնցից 388780-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16088 բուժառու: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8308 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2857715 […]

Արարատ Միրզոյանը ԳԴՀ ԱԳ պետնախարարին է ներկայացրել իրավիճակը ԼՂ-ում, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին

Փետրվարի 18-ին Մյունխենում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ պետնախարար Տոբիաս Լինդների հետ:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու պետությունների միջև արդյունավետ համագործակցության շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների դրական […]

ՀՀ ՊՆ-ն կոչ է անում Բաքվին ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈւ կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ փետրվարի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, պնդելով, թե նույն օրը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ […]

Երես չունեն, երեսատեղ չունեն, դուխ չունեն՝ դեմքով դառնալու հասարակությանը. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Էս ինչ են սրանք՝ ներքին քաղաքականությունը՝ հետույքային, արտաքին քաղաքականությունը՝ հետույքային, հայտարարություններն ու հարցազրույցները՝ հետույքային, անգամ լուսանկարվելիս՝ հետույքային են նկարվում…Գուցե եւ հասկանալի է՝ երես չունեն, երեսատեղ չունեն, դուխ չունեն՝ դեմքով դառնալու հասարակությանը եւ նայելու էս արյունաքամ եւ հայրենազրկվող ժողովրդի աչքերին…Գուցե․․․․Դե, հասարակությունն էլ լուրջ խնդիրները «ռեզկի» […]

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:   ԹԱՂԱՍԵՌ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ Այն տեղաբախշված է հանրապետության հարավ-արևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 1 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` […]

Արմեն Սարգսյանի փախուստը պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանի գոյությամբ. Աննա Մկրտչյան

AD TV «Հարցազրույցի» տաղավարում Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ասաց, որ այս իշխանությունների հետ աշխատել չի լինի, նրանք ամեն օր մեզ փորձում են ապացուցել, որ հայ-թուրքական հարաբերությունների, հայ-ադրբեջանական, Արցախ-Հայաստան իրականություններում, որ իրենք հայ իրականության կրողը չեն և չեն պատրաստվում հայկական շահը պաշտպանել։   Նա նշում է, որ Ազգային ժողովում իրենց կրկնվող հարցերի շնորհիվ […]

Ադրբեջանցիները կրկին Թաղավարդում կրակել են տների վրա

Երեկ երեկոյան հակառակորդը կրկին կրակոցներ  է արձակել Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից: «Սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախավորվել ու հրազենային կրակոցներ են արձակվել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի