04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ձեր լեքսիկոնից հանեք «ոստիկանությունը բոքսում է» արտահայտությունը». Ալեն Սիմոնյանը Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լարում ու ճգնաժամ չի տեսնում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լարում ու ճգնաժամ չի տեսնում։

«Այն ուժերը, որ ընտրությունների ժամանակ պարտվեցին, հիմա փորձում են նույն դերակատարներով, նույն ասելիքով ու նույն ագրեսիայով ալիք բարձրացնել, իրենք իրենց ոգևորում են, որ ամեն ինչ լավ է ստացվում. Ակնհայտ է՝ մեր քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են», – Ազգային ժողովում լրագրողներին ասաց նա։

 
Դիտարկմանը, թե ոստիկանությունը «բոքսում է» ցուցարարներին, ԱԺ նախագահը կոչ արեց լեքսիկոնից հանել «ոստիկանությունը բոքսում է» արտահայտությունը։
 
«Մի կոնկրետ դեպք ընդհանարացնելն ու հոգնակի թվով ներկայացնելը պատիվ չի բերում», – ասաց նա։
 
Ալեն Սիմոնյանը ոստիկանության գործողությունները համաչափ է գնահատում, շնորհակալություն հայտնում, որ պահպանում են մյուս քաղաքացիների իրավունքները ու թույլ չեն տալիս «փոքր միջոցառումները» խանգարեն մյուս քաղաքացիներին։
 
ԱԺ նախագահն ասաց, թե ընդդիմության հանրահավաքի հենց առաջին օրը մեր սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են մեծ տրամաչափով զենքի կիրառմամբ կրակոցներ։
 

«Հետևությունները թողնում եմ ձեզ, գրեթե միշտ մեր ընդդիմության գործողությունները համընկնում են կամ ամենակարևոր այցերի հետ, կամ համընկնում են սահմանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, ես չեմ համարում, որ դա զուգադիպություն է», – ասաց նա։

Ալեն Սինոնյանի խոսքով՝ ընդդիմադիրների միտինգները գնալով ավելի սակավաթիվ են դառնում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ