08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փաշինյանի հայտարարությունը գործընթացի ևս մեկ շրջադարձային կետ է. Ալիև

Բաքուն ԵՄ-ի հետ մեծ հույսեր է կապում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az-ը։   «Ընդհանուր առմամբ Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները դրական եմ համարում։ Այդ մասին ես հանրությանը հայտնել եմ ապրիլի 12-ին։ Հաջորդ օրը Հայաստանի վարչապետը բացեիբաց խոսեց կարգավորման գործընթացի և Հայաստանի կողմից Ադրբեջանի առաջ քաշած […]

Ժամը 19-ին սպասում եմ ձեզ Ազատության հրապարակում. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր ժամը 19։00-ին քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ։ «Չենք հանդուրժելու այն իրավիճակը, որն այսօր ունենք։ Եկեք Ազատության հրապարակ, միասին քայլենք Երևանի փողոցներում, փորձենք մարդկանց իրազեկել, թե ինչի համար ենք հավաքվել», – ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արթուր Վանեցյանը։

Զելենսկին հայտարարություններ է անում՝ կախված նրանից, թե ինչ է «խմում կամ ծխում». Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ենթադրում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հայտարարություններն անում է՝ կախված նրանից, թե ինչ է «խմում կամ ծխում»։ «Նա շատ է խոսում։ Կախված նրանից, թե ինչ է խմում կամ ծխում, նա շատ բան է ասում», – ասել է Լավրովը India Today-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան Զելենսկու խոսքերին, թե Ռուսաստանը մտադիր […]

Իշխանությունը հանրությանը շանտաժի է ենթարկում, թե բա գիտե՞ք՝ մենք գնանք խաղաղություն չի լինի․ Աբրահամյան

Իշխանությունը փորձում է ամեն գնով հանրությանը համոզել, որ իր հռչակած «խաղաղության դարաշրջանը» կենսունակ է և որ մյուս ուժերը միայն պատերազմ են բերելու։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։   «Սա հայտարարում է մի ուժ, ում պաշտոնավարման օրոք, 2020 թվականին, աղետալի 44-օրյա պատերազմ եղավ։ Սրա մասին խոսում է մի […]

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված եռամսյա անվճար դասընթացների մեկնարկը տրված է

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված եռամսյա անվճար դասընթացների մեկնարկը տրված է   ՖՐԱՆՍԵՐԵՆ ՌՈՒՍԵՐԵՆ ԱՆԳԼԵՐԵՆ   Դասընթացների տևողությունը 3 ամիս է, շաբաթական 2 դաս, 1,5 ժամ տևողությամբ Դասընթացի ավարտին տրվում է հավաստագիր   ՀՀԿ ԵԿ            

«Վանեցյանը եկելա մենակ, թողելով տուն–տեղ լավ ու հարմարավետ կյանք, որ ձեր հետ միասին չթողի երկիրը քանդվի…»․ Արթուր Վանեցյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միշտ լինելու են մարդիկ, ովքեր վախացնելու են ձեզ, որ չպայքարեք ձեր կյանքի ու ապրելու համար, բայց մտածեք, ձեր ուղեղով մտածեք, Վանեցյանը եկելա մենակ, թողելով տուն տեղ լավ ու հարմարավետ կյանք, որ ձեր հետ միասին չթողի երկիրը քանդվի…..   Միացեք, միացեք, որ ապրենք…»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի