04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»

Ուղիղ 4 տարի առաջ՝ այս օրերին՝ 2018-ի մայիսի 1-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանն առաջին անգամ էր որպես վարչապետի թեկնածուի հարցեր ուղղում: Այն ժամանակ նա համոզմունք էր հայտնում, որ «չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում»:

«Նախագահի ինստիտուտից, ըստ էության, վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները, և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ. դա ուղղակի խփում է ՀՀ պետության հեղինակությանը։ էլ ի՞նչ իմաստ կունենան փոփոխությունները, եթե մենք, քննադատելով ինչ-որ երևույթներ, հասնենք իշխանության և ինքներս մեր հերթին սկսենք կիրառել այդ լծակները, կնշանակի՝ փոփոխությունները չունեն որևէ իմաստ»,- Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնում էր նա։ Մինչև վարչապետ դառնալը նույնպես ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը 2018-ի փետրվարին, խոսելով «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումի ու Սահմանադրության մասին», քննադատում էր ՀՀ-ում ձևավորվող «սուպեվարչապետական» համակարգը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ