04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Օսկանյանը՝ Ջեյմս Բոնդ, Ռոբերտ Քոչարյանն էլ՝ Ռոբին Հուդ /վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարդն է: Նման համոզմունք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՛՛Մարքսիստական՛՛ կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, ով երկրորդ նախագահին անվանեց՝ Ռոբին Հուդ, իսկ Վարդան Օսկանյանին էլ՝ Ջեյմս Բոնդ: ՛՛Դեսպանական բարոյահոգեբանական տրիլլեր է դա: Այսօր ԱՄՆ-ն նախապատրաստում է իրենց ասյպես կոչված ագենտ 007-ին՝ Ջեյմս Բոնդին, մենք գլխի չենք […]

ԵՄ-ը Նոբելյան մրցանակն ստանալու համար կուղարկի իր 3 ղեկավարներին

Եվրամիությունն իր Նոբելյան մրցանակն ստանալու համար միանգամից իր 3 ղեկավարներին կուղարկի` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին, Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյին եւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, տեղեկացնում է “Reuters”-ը: Մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Օսլոյում դեկտեմբերի 10-ին: Առայժմ հայտնի չէ` եվրոպական 3 ղեկավարներից որ մեկը հանդես կգա ելույթով, սովորաբար հանդիսավոր ելույթ է ունենում մեկը: […]

Հայրիկյանը միայն գաղութում կարող է լինել ինձ մրցակից. Դավիթ Հակոբյան

Հայաստանի ՛՛Մարքսիստական՛՛ կուսակցությունը երեկ որոշում է կայացրել,  որ կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը չի առաջադրվելու թիվ 1 ընտրատարածքում: Այս մասին այսօր ասուլիսին հայտնեց Դավիթ Հակոբյանը: Նա մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվում, քանի որ առաջադրվելու է նախագահական ընտրություններում: ՛՛Ամբողջ ուժերս ներդնելու եմ նախագահական ընտրություններում: Այսօրվանից կարող եք հաշվել, որ մենք մտած ենք նախագահական մարաթոնի մեջ՛՛,-ասաց Հակոբյանը: Նա ոչ մեկին  իրեն գաղափարական […]

Ավտոտնակում թմրամիջոց են պատրաստել եւ օգտագործել

Հոկտեմբերի 17-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի ավտոտնակներից մեկում թմրանյութ են պատրաստում և օգտագործում: Մեկնած օպերատիվ խումբը Վանաձորի Թևոսյան փողոցում գտնվող ավտոտնակից բերման է ենթարկել 1972 թ. ծնված Ստյոպա Ս.-ին և 1978 թ. ծնված Արծրուն Շ.-ին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են ներարկիչներ և տարաներ՝ թմրամիջոցի նմանվող հեղուկներով: […]

“Ժամանակն է կրկին կենտրոնանալ Արցախի վրա”. կոնգրեսական Ադամ Շիֆ

Ամերիկացի հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը “asbarez.com”-ում հոդված է ներկայացրել Արցախի վերաբերյալ` “Ժամանակն է կրկին կենտրոնանալ Արցախի վրա” վերնագրով: Նա գրում է, որ  Խորհրդային Միության փլուզումից հետո տասնամյակներ շարունակ ճնշված տարածաշրջանային հակամարտությունները կրկին գլուխ բարձրացրեցին, որոնցից ամենաթեժը Ադրբեջանի եւ Արցախի միջեւ հակամարտությունն էր: Շիֆն Արցախն անվանում է “բացառապես հայկական տարածք, որը Խորհրդային իշխանություների օրոք անցել էր […]

Վարորդական իրավունքից զրկող հիվանդությունների թիվը կրճատվեց

Հիվանդությունները, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, այսուհետ կրճատվելու են: Վարորդական իրավունքներ չեն ստանա այն անձինք, ովքեր ունեն աչքի բացակայություն, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայություն, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման, բացառությամբ անձի հնարավորություններին հարմարեցված […]

Ո՞ւմ դեմ պիտի պայքարի Ծառուկյանը

ՀՀ նախագահի դրական թեկնածուն գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Ներկայացնելով Հայաստանում նախագահական թեկնածուների կերպարների ընկալումը հասարակության կողմից` ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Բանախոսը նշել է, որ հանրապետության 1050  բնակիչների շրջանում իրականացված հարցումների արդյունքում հարցվածների 80%-ը դրական թեկնածու է համարել Սերժ Սարգսյանին: Հանրության շրջանում ամենամեծ հակակրանքին, ստացված արդյունքներով, արժանացել է ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն […]

Հայաստանում ստվերն ամենուր է. Արսեն Ղազարյան

՛՛ՀԴՄ դնելով, օրինական դաշտ ցանկանալով բերել թեկուզ փոքր ու միջին բիզնեսին, մենք դրանով կնպաստենք քաղաքական մթնոլորտին, ոչ թե լարվածություն կստեղծենք՛՛,-այսօր Կառավարության նսիտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նոր ՀԴՄ սարքերի մասին նման տեսակետ արտահայտեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահը Արսեն Ղազարյանը: Ըստ նրա՝  եթե հարկման դաշտում փոփոխություններն արվում են հավասար ու գիտակցված, ապա սա […]

Վարչապետը խայտառակվել է կոշիկների պատճառով /վիդեո/

Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը ծիծաղելի դրության մեջ է հայտնվել Հնդկաստան կատարած այցի ժամանակ: Նա այցելել է Մահաթմա Գանդիի հուշահամալիրը, որտեղ ծաղիկներ է դրել, իսկ նախագահական պալատի ճանապարհին վարչապետի կոշիկի կրունկը խրվել է հողի մեջ, ինչի պատճառով նա ընկել է խոտերին, հաղորդում է “НТВ”-ն: Ուղեկցորդներն օգնել են Գիլարդին բարձրանալ եւ շարունակել ճանապարհը: 2012-ի սկզբին Գիլարդը կրկին […]

Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է Լեւոն Զուրաբյանին քաշքշելու մասին տեղեկությունը

ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հերքում այսօր մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ հարաբերություններն այնքան են սրվել ՀԱԿ-ի եւ ԲՀԿ_ի համագործակցության պատճառով, որ վերջիններս իրար քաշքշել են: Հայտարարության մեջ ասվում  է. “168 ժամ” թերթի 2012թ. հոկտեմբերի 18-19-ի համարում լույս տեսած “Քաշքշել են ԲՀԿ-ի պատճառով” , […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված