12 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահը հանձնարարականներ է տվել իրավապահներին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մի շարք հանձնարարականներ է տվել քրեական գործերով մինչդատական վարույթի հարցերով հոկտեմբերի 29-ին իրավապահ մարմինների ղեկավար կազմի հետ անցկացրած խորհրդակցության արդյունքներով: Մասնավորապես, ՀՀ կառավարությանը հանձնարարվել է իրականացնել իրավապահ մարմինների աշխատակիցների նյութատեխնիկական եւ սոցիալական ապահովության վիճակի համակողմանի ուսումնասիրություն, երկամսյա ժամկետում մշակել վիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ եւ ներկայացնել ՀՀ նախագահի աշխատակազմ: […]

Կարող է ես 20 դոլարանոց կոստյումով գնամ, բայց ելույթս շատ տարբերվի ադրբեջանցի պատգամավորի ելույթից. Էդմոն Մարուքյան

Այսօր խորհրդարանում ԱԺ-ի` պետբյուջեից եկող տարվա հատկացումների քննարկման ժամանակ ԱԺ պատգամավորներ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դժգոհեցին ֆինանսների սղությունից: ԲՀԿ-ական պատգամավորն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ասաց, որ պատգամավորի ցածր աշխատավարձի պատճառով պատգամավորը զրկված է որակյալ բաճկոն գնելու հնարավորությունից եւ ադրբեջանական պատվիրակության առջեւ հանդիպումների ժամանակ ամաչում է, իսկ Էդմոն Մարուքյանը  ներկայացուցչական ծախսերի համար […]

Մեկի պոչը միշտ մեկելի տակ է. ԲՀԿ-ի մասին

 ‘Ես լավ չեմ պատկերացնում, թե այդ սկզբունքը, որ մեկի պոչը միշտ մեկելի տակ է, ոնց պետք է խախտվի, կարող է այսքան տարիներ իշխանական տարիների անկյունաքարը մեկ էլ հանկարծ դառնա թունդ ընդդիմադիր’,-Henaran.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով ԲՀԿ-ի գործելաոճն, ասաց ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը: Վերջինս զարմանում է, որ նախագահական ընրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, սակայն ոչ ԲՀԿ-ը, […]

Վարչապետն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերություններին և բարձր գնահատել երկկողմ փոխգործակցության մակարդակն ու զարգացման դինամիկան: Վարչապետը ներկայացրել է Հայաստանի պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները, որոնք իրենց շարունակությունն են ունենալու նաև 2013 թվականին: Կողմերը կարևորել են ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը և, մասնավորապես, այն ծրագրերի իրականացումը, […]

Փոփոխական եղանակը կշարունակվի

Հանրապետության տարածքում  նոյեմբերի 1-ին երեկոյան ժամերին, 2-ի գիշերը` առանձին շրջաններում, 3-5-ը օրվա ընթացքում շրջանների զգալի մասում  սպասվում է անձրև, առանձին հատվածներում` մառախուղ: 1-ի գիշերը, 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան`1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  նոյեմբերի 1-3-ը  ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5, գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:

Ֆիրդուսի փողոցում տուն է այրվում /լրացված/

Ֆիրդուսի փողոցի թիվ մեկ հասցեում տուն է այրվում: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը: Ահազանգը ԱԻՆ ստացվել է ժամը 17:56-ին: Դեպքի վայրում այժմ աշխատում են 4 մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: 18:49 Ինչպես դեպքի վայրից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, քիչ առաջ հրդեհը մեկուսացվել է: Զոհեր եւ տուժածներ չկան:    

Մխիթարյանը կրկին լավագույնն է

Դոնեցկի ‘Շախտյորի’ պաշտոնական կայքը հարցում է անցկացրել` պարզելու համար, թե իր ակումբի խաղացողներից ով է ամենալավը հանդես գալիս Չեմպիոնների լիգայում: Հարցմանը մասնակցել է 1126 մարդ: Նրանց մեծամասնությունն իր ձայնը տվել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Վերջինիս օգտին քվեարկել է 645 մարդ, որը կազմում է ձայների մոտ 58 տոկոսը: Մխիթարյանն առաջ է անցել Տեյշեյրայից ու Պյատովից:

Սամվել Ալեքսանյանը բարոյական պարսավանքի կենթարկվի

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Վարդգես Գասպարիի հետ կապված միջադեպի կապակցությամբ խախտել է ԱԺ պատգամավորի էթիկայի կանոնները: ԱԺ Էթիկայի հանձնաժողովը` քննարկելով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ քաղաքացիական ակտիվիստ, ՀԱԿ ներկայացուցիչ Վարդգես Գասպարիի դիմումը, նման որոշում է կայացրել, որը քիչ առաջ հրապարակեց հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ պատգամավորը ԱԺ-ի դիմաց “Հարսնաքար”-ի միջադեպի հետ կապված բողոքի ակցիայի […]

Նախագահն եղավ պատմական արգելոց- թանգարաններում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի հնագիտական ժառանգության համար առանձնակի նշանակություն ունեցող հնավայրեր՝ պատմական Արտաշատ մայրաքաղաքի տեղում պեղված բնակավայր, մայրաքաղաքի “Շենգավիթ” եւ “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարաններ: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է պեղումների արդյունքներին, ինչպես նաեւ հնագիտական վայրերի պահպանության վիճակին ու խնդիրներին, դրանց շուրջ շրջայցի ժամանակ զրուցել հնագիտական արշավախմբերի ղեկավարների եւ հնավայրերի կառավարման պատասխանատուների հետ: Արարատի մարզի […]

Էլ ավելի է հայաթափվելու երկիրը. Հրանտ Բագրատյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ-ում ընթացող 2013 թվականի բյուջեի քննարկումներին` վերլուծելով ԿԲ նախագահի բերած տվյալները: ‘ԱԺ-ում ընթանում են 2013թ բյուջեի նախագծի քննարկումները։ Ճիշտն ասած` կառավարության անդամների նախնական բացատրություններից հետո այնպիսի տպավորություն ունեմ, որ այս փաստաթղթի ընդունումով էլ ավելի է հայաթափվելու երկիրը։ Բավական է ասել, որ չնայած 6.2% տնտեսական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի