15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ֆրանսիայում մեր դիրքորոշումը ճիշտ է ընկալվում. Մարգարիտ Եսայան

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներn այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին Ֆրանսիայի Սենատի հրավերով նոյեմբերի 25-29-ը ֆրանսիա կատարած այցի և ,, Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն և երկխոսություն,, թեմայով կլոր սեղանի արդյունքները:

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի  ղեկավար Արա Բաբլոյանի խոսքով, Ֆրանսիայում իրենք ունեցան բազմաթիվ հանդիխումներ` ԱԳ նախարարությունում, Ֆրանսիայի Սենատում: Նա հիշեցրեց նոյեմբերին Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցի մասին եւ նկատեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումն ընթանում է “ ամիսներով եւ օրերով”:

Արա Բաբլոյանը նշեց, որ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նպատակն է մի կողմից մեր հարաբերությունները զարգացնել Ֆրանսիայի հայկական սփյուռքի, այլեւ Ֆրանսիայի  համայանքների հետ: 

Արա Բաբլոյանը նշեց, որ , Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն և երկխոսություն,, թեմայով կլոր սեղանին մասնակցել են նաեւ Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամական խմբի անդամները : Հայկական պատվիրակության կողմից առաջարկ է եղել գործընթացը զարգացնել այնպես, որ մատաղ սերնդի մոտ հարեւան պետության նկատմամբ  թշնամական վերաբերմունք չառաջանա:

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի  անդամ, ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն էլ նշեց. “Սա շատ կարեւոր եւ իմ գնահատմամբ քաղաքական հանդիպում էր”: Նրա խոսքով,  բազմաթիվ են այն ֆրանսիացիները, որոնք մեր շատ քաղաքացիներից լավ գիտեն ՀՀ եւ ԼՂ խնդիրները: Պատգամավորը նկատեց, որ կլոր սեղանին ներկա Ֆրանսիա- Ադրբեջան պատգամավորական խմբի մի շարք անդամներ ակնհայտորեն ոչ կողմնակալ  վերաբերմունք են ցուցաբերում  Ադրբեջանի նկատմամբ բայց եւ նկատեց.” Ֆրանսիայում մենք ուժեղ ենք, մեր դիրքորոշումը ճիշտ է ընկալվում”:

Մարգարիտ Եսայանի խոսքով, կլոր սեղանի ՄԽ նախկին համանախագահ բեռնար Ֆասյեն բավականին ճիշտ եւ օբյեկտիվ ներկայացրեց ԼՂ նդիրը, բացառությամբ այն հանգամանքի, որ ռազմաշունչ հայտարարություններից հրաժարվելու կոչը նա ուղղեց երկու կողմերին: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ