14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մեսին լավագույններից լավագույնն է

Իսպանիայի հավաքականի եւ ՛՛Բարսելոնայի՛՛ կիսապաշտպան Անդրես Ինյեստան Mundo Deportivo-ին ասել է, որ իր խաղընկեր, արգենտինացի Լիոնել Մեսին լավագույններից լավագույնն է: ՛՛Նա ավելի ուժեղ է, քան նույնիսկ թվում է առաջին հայացքից: Նա կարող է հեշտությամբ վճռել յուրաքանչյուր խաղի արդյունք: Նրա խաղը հիացնում է բոլորին: Յուրաքանչյուր պահի Լեոն կարող է անսպասելի գործողություն կատարել` զարմացնելով բոլորին՛՛:

Հոկտեմբերը` Հայաստանի խորհրդարանում` Գերմանիայի ամիս է

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 18-ին հանդիպում ունեցավ Բեռլինի պետական գրադարանի գլխավոր տնօրեն Բարբարա Շնայդեր-Կեմպֆի հետ: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արտակ Դավթյանը նշեց, որ հոկտեմբերը Հայաստանի խորհրդարանում նշանավորվում է Գերմանիային առնչվող միջոցառումներով եւ գերմանացի գործընկերների այցելություններով. այդ ամենի տրամաբանական շարունակությունն է նաեւ Բեռլինի պետական գրադարանի գլխավոր […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան  Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո, հաղորդում է “АПА”-ն` հղում անելով ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորին: Ինչ վերաբերում է նախարարների հանդիպմանը, ապա Ժակ Ֆորը նշել է, որ այն կկայանա առաջիկա օրերին:  

Օսկանյանին բանի տեղ դնող եղե՞լ է, թե՞ ոչ. Կարեն Ավագյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը կարծում է, որ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործ նախարար Վարդան Օսկանյանը ավելի լավ է իրեն դրսևորում Ֆեյսբուք սոցիալական կայքում, քան իր նախարար եղած տարիներին: “Վերջին շրջանում Վարդան Օսկանյանը սկսել է շատ հիշել իր պաշտոնավարման ժամանակները և զուգահեռներ տանել ներկայի հետ։ Հետաքրքիր է՝ ի՞նչ ազդեցություն է ունեցել Օսկանյանը նախկինում որոշումների ընդունման […]

Հայխաղաղապահներն իրենց բացառիկ փորձն ու հմտությունն են փոխանցել ՀԱՊԿ գործընկերներին

Հոկտեմբերի 17-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքի մերձակայքում գտնվող”Իլիյսկսի” զորավարժարանում ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության”Անխախտ եղբայրություն-2012″ պայմանական անվանվամբ առաջին համատեղ խաղաղապահ զորավարժությունը: Զորավարժություն թեման է եղել Հավաքական անվտանգության տարածաշրջանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ զորքերի կողմից խաղաղության պահպանման գործողությունների նախապատրաստումն ու վարումը: Այն անցկացվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների օպերատիվ […]

Էդվարդ Նալբանդյանը եւ Էրիկ Ռուբինը քննարկեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգները բարեկամական գործընկերությունը ներառում է արդյունավետ համագործակցություն ամենատարբեր ոլորտներում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էրիկ Ռուբինն ընդգծեց, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում գործընկերությունը Հայաստանի հետ եւ շարունակելու է […]

Ընդվզենք, բողոքենք, քննադատենք…նախկին փոխոստիկանապետ

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը խորհուրդ է տալիս անընդհատ չբողոքել, չթողնել սեփական հայրենիքն ու հեռանալ: Բողոքելու դեպքում էլ պետք է դա անել խելամիտ ու կառուցողական: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: ՛՛Ես ուր աշխատել եմ, իմ աշխատասենյակում են եղել մեր պետության սիմվոլները՝ Զինանշանը, Դրոշը, Նախագահի նկարը, իսկ Հիմնը միշտ ինձ հետ է, իմ […]

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բուխարեստից այսօր վերադարձել է Երևան

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բուխարեստից այսօր վերադարձել է Երևան: Հանրապետության ղեկավարը երեկ ուշ երեկոյան Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարից հետո մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին, որին ներկա են եղել Եվրամիության անդամ-պետությունների և կառավարությունների ղեկավարներ, Արևելյան գործընկերության անդամ մի շարք երկրների առաջնորդներ, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն և ԵԺԿ անդամ հանդիսացող […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման եւ տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ:Այս առնչությամբ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների խորացմամբ եւ ակտիվորեն ներգրավված է դրանցում: Նրա […]

ՀՀԿ ԳՄ նիստը հետաձգվել է

Ինչպես տեղեկացավ Henaran.am-ը, այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստ չի կայանա: Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Բուխարեստում մասնակցում է ԵԺԿ համագումարին:   Հետաձգված նիստը կկայանա երկրի նախագահի վերադառնալուց հետո: Հիշեցնենք որպես կանոն ՀՀԿ գործադիր մարմնի նիստերը հրավիրվում են ամեն հինգշաբթի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի