23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ահազանգ ՄԻՊ-ին.ՔԿՀ-ի աշխատակիցը դատապարտյալի նկատմամբ ցուցաբերել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք

Քիչ առաջ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները 116 թեժ գիծ ստացված ահազանգով գտնվում էին “Նուբարաշեն” ՔԿՀ-ում, որտեղ հանդիպել են դատապարտյալ Արտակ Աբրահամյանին: Մինչ արագ արձագանքման բաժնի աշխատակիցները կհասնեին քրեակատարողական հիմնարկ, դատապարտյալը հիմնարկի վարչակազմի հետ զրուցելուց հետո արդեն քանդել էր կարված բերանն ու աչքերը (աչքերը նույնպես կարել էր) և ժամանակավորապես դադարեցրել հացադուլը, մինչև վարչակազմը կլուծի […]

Հայ ուսանողները քայլում են մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց. Արմեն Աշոտյան

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի շնորհավորական խոսքն ուսանողների միջազգային օրվա առթիվ “Սիրելի’ ուսանողներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհում առանձնակի ջերմությամբ է նշվում` որպես ուսանողների համաշխարհային օր: Տասնամյակներ շարունակ աշխարհի ուսանողներն ակտիվ և միասնական ներգրավված են ինչպես իրենց երկրների ամենօրյա խնդիրների, այնպես էլ համաշխարհային հիմնախնդիրների լուծմանը միտված […]

Հարութ Փամբուկչյանը երգեց երիտասարդների համար/ֆոտո/

Նոյեմբերի 16-ին մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ Հարութ Փամբուկչյանի համերգը՝ նվիրված Երիտասարդության համաշխարհային (նշվում է նոյեմբերի 10-ին) և Ուսանողության միջազգային օրերին (նշվում է նոյեմբերի 17-ին)։ Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։ Հարութ Փամբուկչյանի համերգով եզրափակվեց նոյեմբերի սկզբին մեկնարկած՝ երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքը։ Համերգին ներկա էին ավելի քան […]

“Նուբարաշեն” ՔԿՀ-ում հինգ անգամ դատապարտված կալանավորը հացադուլ է հայտարարել եւ կարել բերանը

Նոյեմբերի 16-ին  “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի կալանավոր, նախկինում հինգ անգամ ազատազրկման դատապարտված Արտակ Աբրահամյանի մոտ հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս: Ա. Աբրահամյանը հայտարարել է հացադուլ և կարել բերանը: Րոպեներ անց վերջինս հացադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել` խնդրելով առգրաված բջջային հեռախոսը հանձնել հարազատներից որևէ մեկին: Henaran.am -ին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ-ից:

Մենք մեր դեմքը փրկելու խնդիր երբեք չենք ունեցել. ինչո՞ւ ՕԵԿ-ը ԲՀԿ-ի հետ հանդիպման գնաց

ՕԵԿ-ը մշտապես կողմնակից է եղել մեծամասնական ընտրակարգի հնարավորինս նվազմանը եւ առավելագույնս համամասնական ընտրակարգ ունենալուն: Այս մասին այսօր “Հենրան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքով, նախագահական ընտրություններից հետո ՕԵԿ-ը պատրաստ է հարցը քննարկել, ինչը կարող է լինել փուլային, մի քանի տարիների ընթացքում: Սա, ըստ Շահգելդյանի, նաեւ նպատավոր կլինի կուսակցությունների կայացման […]

Պաղեստինցիները ռմբակոծել են Երուսաղեմը /վիդեո/

Երուսաղեմի բնակիչները նոյեմբերի 16-ի երեկոյան ստիպված են եղել ապաստարաններում թաքնվել ռմբակոծություններից  այն բանից հետո, երբ քաղաքում օդային խուճապի ազդանշան է հնչել, հաղորդում է “Reuters”-ը: Տեղի ռադիոկայաններից մեկի հաղորդավարն ուղիղ եթերում հայտարարել է, որ առնվազն մեկ պայթյունի ձայն է լսել: Երուսաղեմի բժիշկների տվյալներով` պայթյունն իսկապես եղել է, սակայն տուժողներ չեն եղել, քանի որ ոչ ոք օգնության չի […]

Սուրճը երջանկացնում է մարդկանց

Գերմանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ սուրճը երջանկացնում է մարդկանց: Հետազոտությանը մասնակիցներին բաժանել են 2  խմբի: Յուրաքանչյուր խմբի 33 անդամներին գիտնականները դեղահաբեր են տվել` մի խմբին պլացեբո, մյուսին` կոֆեինով դեղահաբեր` գիտափորձից կես ժամ առաջ: Այնուհետեւ նրանց ցույց են տվել որոշակի էմոցիոնալ բնույթի բառեր: Արդյունքում պարզվել է, որ կոֆեին ընդունած խմբի անդամները […]

Գյումրի ռեւիզորներն են մտել. Առավոտ

Ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչությունն երեկանից ստուգումներ է իրականացնում Գյումրիի քաղաքապետարանում: Նրանց հատկապես հետաքրքրում է, թե ինչպե՞ս է ծախսել պետության հատկացրած դոտացիան նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Այդ մասին գրում է “Առավոտ”-ը։ “Թե ո՞վ է հրավիրել ռեւիզորներին, մեզ այսօր չհաջողվեց պարզաբանումներ ստանալ Գյումրիի քաղաքապետարանից, սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ նրանք եկել են իրենց կամքով, եւ […]

Շուշանի Պետրոսյանի զարմանքը. Ժողովուրդ

Աժ նախկին պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի որդու` Նարեկ Առուշանյանի անժամանակ մահից հետո Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Առուշանյանի կինը` Աննա Մնացականյանը: Եվ այդ փաստն անհանգստացրել է քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին, որոնք կարծում են, որ տնօրենը արվեստի բնագավառի հետ որեւէ առնչություն չունի: Սակայն ինքը` Մնացականյանը, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ իր դեմ […]

ՀԱԿ-ը ԲՀԿ-ից մարդ է ուզում. 168 ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով` ՀԱԿ-ը պատրաստվում է նոյեմբերի 21-ին Աժ շենքի դիմաց հանրահավաք հրավիրել, որի նպատակն է լինելու ստիպել ՀՀԿ պատգամավորներին մասնակցել այդ օրը հրավիրված արտահերթ նստաշրջանին: Սակայն սպասվող միջոցառման մասին ՀԱԿ ներկայացուցիչները գերադասում են առայժմ չբարձրաձայնել: Սա մի կողմից տարօրինակ է թվում, քանի որ տրամաբանությունը հուշում է, որ պետք է հնարավորինս շուտ եւ շատ դրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի