16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գնալով ավելի հավանական է դառնում, որ մենք կառաջադրենք Անուշ Սեդրակյանին. Քոքոբելյան

“Ազատ դեմոկրատներ” կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության ձեւաչափի եւ ընդհանրապես, առկա քաղաքական խնդիրների վերաբերյալ իր մոտեցումները հանրությանը կհայտնի միչեւ դեկտեմբերի 15-ը: Այս մասին այսօր  Henaran.am հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, “Ազատ դեմոկրատներ” կուսակցության վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Անդրադառնալով կուսակցության վարչության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի առաջադրման հնարավորությանը, Խաչատուր Քոքոբելյանն ասել է. ”Գնալով ավելի հավանական է դառնում, […]

Դեսպան Ջոն Ա. Հեֆերնը ԱՄՆ-ում հանդիպումներ կունենա ամերիկահայ սփյուռքի հետ

Ս.թ. դեկտեմբերի 3-ից 19-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը կգտնվի Միացյալ Նահանգներում՝ հանդիպումներ ունենալու հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Բոստոնում եւ Նյու Յորքում: Հանդիպումների ընթացքում երիտասարդական խմբերի, ամերիկահայ համայնքի  կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հոգեւոր այրերի հետ քննության կառնվեն Հայաստանի ընթացիկ զարգացումները, հայ-ամերիկյան հարաբերությունները եւ ԱՄՆ աջակցությունը Հայաստանին:  

Մենք բոլորս մի նավի անդամներ ենք. Շարմազանով

“Քաղաքական աշունը նշանավորվեց քաղաքական ռեվերանսներով, հնարքներով, բլեֆներով եւ վերջապես պաուզաներով: Համառոտ լինելու համար ասեմ՝ ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը՝ աշխատում կամ ինչպես կասեր “Ֆաուստի” հեղինակը` չոր է տեսությունը, բարեկամս, բայց կյանքի ծառը փարթամորեն աճում է”,-քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ”Հանրապետականը” շարունակում է իրականացնել […]

Առանց միասնական օրակարգի ընդունման անպտուղ են միասնական թեկնածուի շուրջ քննարկումները.ՀՅԴ

Այսօր ԱԺ հայտարարություննների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսեց ՀՅԴ նախաձեռնած քաղաքական քննարկումներից:  Նա եւս մեկ անգամ ներկայացրեց քննարկումների օրակարգն ու  ՀՅԴ նպատակը`նախ համախմբվել գաղափարի շուրջ, նոր խոսել անձերից: ”Հայաստանին այսօր պետք է ազգային պետական ուղեգիծ, որպեսզի երբեւէ չզիջենք մեր շահերն ու նպատակները զարգանալու պատրվակով, ազատություն եւ ժողովրդավարություն է պետք, որպեսզի կարողանանք զարգանալ”,-նշեց […]

Եթե կառավարությունից նեղանալու խնդիր լիներ, ՀՀԿ-ն կնեղանար

ԱԺ ՀՀԿ խմբակցության անունից եկող տարվա պետբյուջեի քննարկմանը հանդես եկավ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ամբիոն հրավիրեց.”Մեծն Գալուստ Սահակյան” դիմելով: Գալուստ Սահակյանը նախ նկատեց, թե ամբիոնն ու տեսախցիկները շատերին ստիպում են դիմակավորված հանդես գալ ու նշեց, որ եթե կառավարությունից իրենց առաջարկությունները չընդունելու համար նեղանային, առաջինն իրենց ՀՀԿ-ականները պիտի նեղանային: Գալուստ Սահակյանի […]

”Կներեք, մենք չենք կարող այս բյուջեին կողմ քվեարկել. ՀԱԿ-ն էլ

“ԱԺ ՀԱԿ խմբակցության քառասուն առաջարկների մեծ մասին կառավարությունը շատ բան լուրջ է մոտեցել` ասելով, որ այդ առաջարկություններըբ համահունչ են իրենց տնտեսական քաղաքականությանը”,-քիչ առաջ ԱԺ ամբիոնից  պետբյուջեի վերջնական նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ հավելեց, որ կառավարությունն այդ առաջարկություններից որեւէ մեկը չի ընդունել: Հրանտ Բագրատյանը Սահմանադրության խախտում համարեց […]

Տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 20-ին

Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին: Այս մասին Henaran.am-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: Նա նշեց, որ իրենք այդպես են նախատեսել, սակայն թե երբ տոնածառը վերջնական տեսքի կբերվի, Գևորգյանը չասաց` նշելով, որ այդ և նոր տարվա ծախսերի հետ կապված բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն […]

“Անկարող եւ քաղաքական կամքից զուրկ կառավարությունը պետք է տեղը զիջի կարող ուժերին”

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը  դեմ է քվեարկելու 2013 թվականի պետբյուջեի նախագծին: Այսօր խորհրդարանում խմբակցության տեսակետը ներկայացրեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: Նա դժգոհեց, որ կառավարությունը չի ընդունել իրենց ներկայացրած առաջարկությունների գերակշիռ մասը: “ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու պետբյուջեին, անկարող եւ քաղաքական կամքից զուրկ կառավարությունը պետք է իր տեղը զիջի կարող ուժերին”,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը: Մինչ իր ելույթի համար ամբիոն կհասներ […]

Միացյալ թագավորության դեսպանը Հովիկ Աբրահամյանի հյուրն էր

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ -ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին: Ողջունելով դեսպանին ` ԱԺ նախագահը նշեց, որ վերջին տարիներին հայ-բրիտանական համագործակցությունը զարգանում է եւ Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցության խորացումը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Հովիկ Աբրահամյանը ընդգծեց, որ Հայաստանը մեծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի