14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Պետրոս Ղազարյանին փոխարինել են

”Անկախ մեր խոր տարաձայնություններից, ինքը մեր հեռուստատեսության “ֆեյսերից” ու “խոսացող գլուխներից” մեկն է: 

Անգամ իր հետևողական միակողմանիությունը ստիպում է իր հյուրերին ավելի լավ ու լուրջ պատրաստվել հեռուստաեթերին”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՆ Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով ”Կենտրոն” Հ/Ը Էպիկենտրոն լրատվական բաժնի ղեկավար Պետրոս Ղազարյանի արձակումը: Նշենք, որ լրատվական բաժինն այսուհետ ղեկավարելու է ոչ թե Ղազարյանը, այլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Աշոտյանը հուսով է, որ գոնե Ղազարյանի հաղորդումը կմնա ալիքում:

Ի պատասխան Պետրոս Ղազարյանն էլ Ֆեյսբուքում հումորով շնորհակալություն է հայտնել Արմեն Աշոտյանին` իրեն սատարելու համար և գրել է. ”Շնորհակալություն տարածաշրջանային բազմակարծության կենտրոն հանդսացող կուսակցության փոխնախագահ Աշոտյանին իմ միակարծությամբ հանդերձ ինձ սատարելու համար)) Արմ ջան, հույս չունենաս)))”:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ