09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ռոնալդուն չներկայացավ դատին

Մարդիդի ‘Ռեալի’ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն երեկ չի ներկայացել Միլանի դատարան, որտեղ քննվում էր Սիլվիո Բերլուսկոնիի գործը։ Նշենք, որ քրեկան գործը հարուցվել էր Մարոկուհի Ռուբինի ցուցմունքների հիման վրա, ում  և Բերլուսկոնիին անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու մեղադրանք է ներկայացվել: Մարոկուհին պատմել էր նաև, որ Բերլուսկոնիի առանձնատանը սեռական հարաբերությունների մեջ է եղել Կրիշտիանո Ռոնալդուի հետ։Այս դատավարության […]

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կընթանան մեկ այլ փոթորկի ֆոնի վրա

ԱՄՆ-ի օդերեւութաբանական Ազգային կենտրոնը հայտնում է, որ նոյեմբերի 7-ին Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգների ուղղութամբ նոր փոթորիկ կշարժվի` “Նոսիստերը”, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները:  Հիշեցնենք, որ այս  2 նահանգներն էլ հենց ամենաշատը տուժեցին “Սենդի” փոթորկից: Օդերեւութաբանների խոսքով` աղետը ԱՄՆ-ի արեւելյան ափեր կարող է բերել քամիներ, անձրեւներ եւ նույնիսկ ձնաբքեր: Քամու արագությունը կարող է հասնել մինչեւ […]

“Շանթ”-ի Վարդանը մեկնում է Ամերիկա. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ` “Շանթ»”հեռուստաընկերության մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանն ընտանիքի հետ միասին պատրաստվում է լքել Հայաստանը եւ մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում, քանի որ “Շանթ”-ը սպորտային հաղորդման հեռարձակման համար նրանից պահանջել է բերել 5 մլն դրամ արժողությամբ գովազդ: Թադեւոսյանը չի կարողացել գտնել գովազդը, դրա համար էլ հաղորդումը “փակվել է”: Մեզ հետ զրույցում մեկնաբանը տեղեկությունը հաստատեց մասամբ: “Չեն […]

Այլընտրանքը օրինականացնում է. Առավոտ

“Այն տրամաբանությամբ, որ եթե Ադրբեջանն իր քաղաքական էլիտայի նպատակադրվածությամբ մերժում է միջնորդների ցանկացած առաջարկություն, ապա դրա այլընտրանքը փաստացի իրավիճակի օրինականացումն է միջազգային հանրության կողմից: Այդ իմաստով ես ողջունում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի լավատեսությունը: Այո, պետք է շարունակել, պետք է փորձել բանակցությունների սեղանի շուրջ միջազգային հանրությանը համոզել, որ Ադրբեջանը չունի խնդրի խաղաղ կարգավորման նպատակադրվածություն, որպեսզի միջազգային […]

Փոթիի գործադուլը կթանկացնի Հայաստանի ապրանքները. Հայկական ժամանակ

Վրաստանի Փոթի նավահանգստում անցած շաբաթվա վերջին սկսված գործադուլը շարունակվում է։ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը  “Հայկական ժամանակ”-ի  թղթակցին երեկ հայտնել է, որ ներկայումս հայկական կողմը փորձում է բեռները վերահասցեավորել Բաթումի նավահանգիստ եւ այնտեղ բեռնաթափել։ Սակայն, այդ դեպքում բեռների տեղափոխումը նավահանգստից Երեւան՝ կթանկանա մոտ 30 տոկոսով։ Օրինակ, եթե մեկ կոնտեյները Փոթիից Երեւան էր բերվում […]

ՀԱԿ-ում խաբար չեն. Իրատես de facto

Քաղաքական դաշտի սպասողական տրամադրություններին զուգահեռ քաոսային իրավիճակ է ներկուսակցական մակարդակում: Այդ մասին եզրակացնում է “Իրատես de facto”-ն: “Թերեւս, ամենահանդարտը իշխող կուսակցությունում է, որովհետեւ գիտեն` ումով, ինչպես են գնալու ընտրությունների: Ընդդիմադիր բեւեռում, մասնավորապես ՀԱԿ-ում, այնքան են սրված հարաբերությունները, որ աջ ձեռքը չգիտի` ինչ է անում ձախը: ԲՀԿ-ի հետ համագործակցության անհրաժեշտության արձանագրումը որոշ կոնգրեսականների կտրուկ որոշումների առիթ […]

Փեսա-սանիկների շրջապատում. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը արդեն 25 օր պաշտոնավարում է։ “Նա դեռեւս “հանձնում-ընդունում” է Գյումրին՝ իրեն շրջապատելով իր մերձավորներով։ Ըստ Գյումրիի թերթի աղբյուրների՝ Բալասանյանի փեսան՝ Ռուբեն Սանոյանը, նշանակվել է փոխքաղաքապետ, քաղաքապետարանի աշխատակազմում եւս ընդգրկվել են նրա բարեկամները, սանիկները”,- գրում է “Ժամանակը”։

ԲՀԿ-ն, ինչպես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն. Ժողովուրդ

Երեկ՝ժամը 16:00-ին, ԲՀԿ-ն իր հերթական նիստն է անցկացրել Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանում։ Եվ, ինչպես նախորդ անգամ, այն սովորական ընթացք է ունեցել։ “Ժողովուրդ”–ի աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ-ում որոշվել է պարբերաբար նիստեր անել, ինչպես ՀՀԿ-ում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե հարց են լուծում։ Եվ հետաքրքրությունն ավելի մեծացնելու համար ՀՅԴ-ի գաղտնի ժողովների շունչն են հաղորդում նիստերին։ Այնուամենայնիվ […]

Դատավորի հումորը /վիդեո/

Նոյեմբերի 5-ին “Բանդայի”  գործով դատվարությանը ամբաստանյալներից Արթուր Մանուկյանը այսօր տուժող Սերիկ Սղոյանին հարցրեց, թե ինքը Հայաստանում չի եղել, ինչպես է ասում, որ մասնակցել է հարձակմանը:  “Ինչո՞ւ ես շառ անում”,-ձայնի տոնը բարձրացնելով ասաց ամբաստանյալը: Վերջինիս նկատողություն արեց նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը: “Դատական նիստը նրա համար է, որ պարզվի արդյո՞ք դուք մեղավոր եք: Եթե ձեր կարծիքով ձեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի