12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանը պաշտոնական ու ոչ պաշտոնական խողովակներով բանակցում է Իրանի հետ

Հայաստանը Իրանի հետ պաշտոնական եւ ոչ պաշտոնական բանակցություններ է վարում՝  Իրանի սահմանած արտահանման սահմանափակումները մեր երկրի վրա չտարածելու ուղղությամբ, ինչը սակայն, այնքան էլ հեշտ չէ:

 Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

 ՛՛Ցանկացած երկիր, երբ առևտրային ռեժիմ է սահմանում, դա վերաբերում է իր բոլոր գործընկերներին՛՛,-նշել է Տիգրան Դավթյանը՝ հավելելով, որ առանձին երկրի համար հատուկ վերաբերմունք շատ դժվար է ստանալ սակայն,  բոլոր միջոցները ձեռնարկվում են:

 Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ բանակցություններ են ընթանում նաեւ գործարար հատվածի հետ: Փորձ է արվում ստեղծել այլընտրանքային տարբերակներ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ