16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տնտեսական տարին հաղողված էր. Տիգրան Դավթյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը  2012 թ. տնտեսական տարին  հաջողված է համարում, տարին կամփոփվի բյուջեով նախատեսվածից ավելի բարձր ցուցանիշներով՝ ապահովելով 7 տոկոսանոց տնտեսական աճ:

 Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախարարը եւ գոհունակություն հայտնել, որ տնտեսության իրական հատվածում նկատվում է առաջանցիկ տնտեսական աճ:

 Նախարարի խոսքով, արդյունաբերության ոլորտում տեղ գտած աճը պայմանավորված է կառավարության որդեգրած քաղաքականությամբ, կառավարության կողմից հավանության են արժանացել 8 ընկերությունների ներդրումային ծրագրեր, ինչի արդյունքում կստեղծվի մոտ 340 նոր աշխատատեղ:

 Ամփոփիչ ասուլիսում Տիգրան Դավթյանն անդրադարձավ նաեւ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մի քայլերին, որոնք իրականացվել են կառավարության կողմից:  Ինչ վերաբերվում է ՓՄՁ ոլորտին, անցնող տարվա ընթացքում կառավարությունը բավարարել է շուրջ 8500 աջակցության հայտ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ