Նոր կառավարությունը կբանակցի Ադրբեջանի, հարկ եղած դեպքում, նաև Թուրքիայի հետ, բայց երբեք նշաձողը իջեցնելու ուղղությամբ չի շարժվի. Իշխան Սաղաթելյանը փակագծեր բացեց
Համազգային հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց մի քանի կարևոր քայլեր, որոնք պետք է իրականացվի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո: Նրա խոսքով՝ Արցախն ու Հայաստանի անկախությունը վստանգված է ապազգային ու ապիկար իշխանության պատճառով: «Այս վիճակը պարտավոր ենք շտկել, հնարավոր է արդյոք, իհարկե, այո, ինչպե՞ս. ելքը անվտանգություն, համերաշխություն, կայունություն, առաջընթաց շղթայով ուժեղ Հայաստանի կերտումն է: […]





































