06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Վստահ եղեք, ձեր միասնական ձայնն այսօր լսելի էր եվրոպական քաղաքական հարթակում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հոգով, սրտով եւ մտքով Երեւանի Ֆրանսիայի հրապարակում եմ, իմ պայքարի ընկերների եւ տասնյակ հազարավոր իմ հայրենակիցների հետ։
 
Ռոտերդամում ընթացող քաղաքական խոշորագույն իրադարձության ընթացքում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության եռօրյա հավաքին, այսօր արդեն հասցրել եմ ելույթով հանդես գալ եւ խոսել հայ ժողովրդի արդար պայքարի մասին, Արցախի մասին, նիկոլական բռնաճնշումների եւ վայրագությունների մասին, եվրոպական կրկնակի ստանդարտների մասին։
 
Միամիտ չեմ, որ կարծեմ, թե աշխարհը մեզ կօգնի, երբ մենք ինքներս մեզ դեռ չենք օգնել։
Բայց իրատես եմ հասկանալու համար, որ երբ հայ ազգը որոշեց նորից գործոն դառնալ, իր հետ շատերը հաշվի կնստեն, եւ կվերադառնա երբեմնի հարգանքն ու գնահատանքը մեր հանդեպ։
Ոստիկանական այսօրվա բռնությունները ֆիզիկապես զգացել եմ ինձ վրա, վրաններում ձեր մռնչոցները իմն են, իմն են նաեւ ձեր ազգային միասնականությունն ու ոգին։
 
Երբե’ք ինձ այսքան միաձուլված չեմ զգացել իմ հողին, իմ ժողովրդին եւ նրա ճակատագրին, քան արյունալի պատերազմի, հետո՝ ընդհանուր վշտի, կուռ պայքարի եւ համազգային ցասման օրերին։
 
Վստահ եղեք, ձեր միասնական ձայնն այսօր լսելի էր եվրոպական քաղաքական հարթակում»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ