23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ազատ դեմոկրատները թեկնածու չեն ունենալու

“Ազատ դեմոկրատներ” կուսակցության վարչությունը, քննարկելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական վիճակը, ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններին ընդառաջ հայտարարում է, որ ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցությունը նպատակահարմար չի համարում, քանզի այսօր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում չափից դուրս լավատես պետք է լինել հավատալու համար, որ այս ընտրությունները կարող են իշխանափոխության  հանգեցնել: Այս պարագայում “Ազատ դեմոկրատների” մասնակցությունը զուտ սեփական գաղափարներն ու […]

ՀՀԿ-ԲՀԿ փոխընդհարումը պետք է դրական զարգացում բերեր, բայց…

2012թ-ի ամենամեծ հաջողությունն այն է, որ Հայաստանը  դիմացավ տնտեսական ճգնաժամի փոթորկին եւ տնտեսությունն ընդհանուր առմամբ անկում չապրեց: Այսպես է կարծում ՛՛Սոցիոլոգ՛՛ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը: ՛՛Թեպետ աղքատության թիվը մի քիչ աճել է, բայց դա հոգեբանորեն չճնշեց մեր ժողովրդին: Մենք կարողացանք այս ճգնաժամը բավականին մեղմ կերպով տանել, թեպետ պարտքերի մեջ ընկանք՛՛ ,- Henaran.am-ին ասաց նա: […]

8 թեկնածուներից մեկը կին է

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնառաջադրման փաստաթղթերն է ներկայացրել Երեւանի մամուլի ակումբի նախագահ, անկուսակցական Նարինե Մկրտչյանը: Եւ այսպես, առյասօր առաջադրվել են անկուսակցական Պավլիկ Սարգսյանը, “Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ, “Ռադիոհայ” ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը: Անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:  

Րաֆֆին սիրեցյալին անակնկալներ է խոստանում /վիդեո/

”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գիտի, թե ինչպես պետք է նշել ամանորը` միաժամանակ չոտնահարելով ավանդույթները, ետ չմնալով ժամանակից: Հովհաննիսյանը պատմեց, որ դեռ այն ժամանակ, երբ կենդանի էին իր տատիկներն ու պապիկները, իրենք բոլորով ”ամբողջ գերդաստանով” հավաքվում էին, և միասին դիմավորում ու նշում նոր տարին: Սակայն այս անգամ Հովհաննիսյանների ընտանիքը Հայաստանում է և այստեղ է նշելու տոնը: […]

Սերժ Սարգսյանը Եռաբլուրում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Հրադադարի ռեժիմը խախտվել է 14 հազար անգամ

Ըստ Լեռնային Ղարաբաղի ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2012թ. ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 68.700 կրակոց: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ինտենսիվություն հատկապես նկատվել է պետական նշանակության միջոցառումների եւ տոն օրերի […]

Արմեն Աշոտյանը` Ձմեռ պապ. նախարարը բացում է գաղտնիքը /վիդեո/

”Ես այն տարիքում եմ, որ երեխաներիս համար ինքս եմ ծառայում Ձմեռ պապ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը և բացեց գաղտնիքը. ”Տղաներս արդեն նամակներ են գրել և ուղարկել են հեռավոր Լապլանդիա, այնտեղից այդ նամակները Ձմեռ պապին ուղարկել է ինձ, ես էլ կիրականացնեմ նրանց ցանկությունները”: Մեր զրույցի պահին, սակայն, նախարարը դեռ ժամանակ չէր ունեցել երեխաների` Ձմեռ […]

Ուկրաինայի դեսպանը ափսոսում է, որ Ամանորին չալաղաջ եւ քյուֆթա չի ուտելու /վիդեո/

Henaran.am-ը տարեմուտի այս օրերին ներկայացնում է բացառիկ հարցազրույցներ՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Առաջինը այս շարքում՝  ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան է:    -Ինչպե՞ս եք գնահատում 2012 թ. հայ-ուկրաինական հարաբերություններ համար: -2012թ. շատ արգասաբեր տարի էր հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման համար: 2011-12թթ ընթացքում եղել են պետական այցեր նախագահների եւ արտգործնախարարների մակարդակով: Հայաստանում անցկացվել են […]

Մահացել են թունավորումից

Դեկտեմբերի 29-ին, ժամը 10:37-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 30 շենքի 30 բնակարանում հայտնաբերվել են բնակիչներ՝ Վահագն (1927 թ.) և Սոնա (1930 թ.) Ամերիկյանների դիերը: Վերջիններս, ըստ նախնական տվյալների, մահացել են թունավորումից: Նշված հասցեից բնակիչներ՝ Համբարձում (1958 թ.) և Անդրանիկ (1989 թ.) Ամերիկյանները նմանատիպ ախտանիշով տեղափոխվել են ՛՛Արմենիա՛՛ ԲԿ: Նրանց առողջական վիճակը […]

Ամանորն առանց տեղումների կլինի

Դեկտեմբերի 29-ին, 30-ի գիշերը, հունվարի 1-2-ը  սպասվում է առանց տեղումների եղանակ: 30-ի ցերեկը և 31-ի գիշերը շրջանների զգալի մասում, 31-ի ցերեկ ըարևելյան շրջաններում սպասվում է ձյուն: Քամին` հարավ–արևմտյան 2-7 մ/վրկ, 30-ին և 31-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք և մառախուղ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը հատկապես գիշերը կբարձրանա 5-10 աստիճանով, այնուհետև նույնքանով կնվազի: Երևնաւոմ դեկտեմբերի 29-ին, 30-ի գիշերը, 31-ի ցերեկը,  հունվարի 1-2-ը  սպասվում է առանց տեղումների եղանակ: 30-ի ցերեկը և 31-ի գիշերը հնարավոր է ձյուն և մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի