03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին` Երուսաղեմի Հայոց Պատրիարք ընտրվելու առթիվ:

“Թո՛ղ Ձեր հավատքն ու նվիրումը ամրապնդեն մեր Եկեղեցու Երուսաղեմի նվիրապետական Աթոռը և սուրբ հողում բազմադարյա պատմություն ու հարուստ ավանդույթ ունեցող հայոց ներկայությունը:

Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննարկել և, ըստ անհրաժեշտության, օժանդակություն ցուցաբերել պատմական Ձեր Աթոռին` հայոց մշակութային ժառանգությունը պահպանելու և այն գալիք սերունդներին փոխանցելու գործում”,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ