01 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիայում հայերի վրա կատարված հարձակումներն արթնացնում են 1915-ի հուշերը. “The Economist”

Հեղինակավոր “The Economist” պարբերականն անդրադարձ է կատարել վերջերս Թուրքիայում  մի շարք հայերի վրա կատարված հարձակումներին: “1915-ի ստվերները” վերնագրով հոդվածում այդ հարձակումները ներկայացվում են որպես 1915-ի Հայոց ցեղասպանության դառը հուշերի վերակենդանացում:

“Մարիսա Քյուչուկը տարեց հայ կին էր, ով ապրում էր Ստամբուլի գեղատեսիլ  թաղամասերից մեկում, որտեղ քրիստոնյաները եւ մուսուլմանները խաղաղ ապրում են կողք կողքի: 2012-ի դեկտեմբերի 28-ին 85-ամյա Քյուչուկին գտան սպանված սեփական տանը: Նրան դանակահարել էին: Հարազատներն ասում են, որ նրա մերկացրած դիակի վրա խաչ էր արված:

Նախորդ շաբաթ դիմակավոր անհայտ անձը հարձակվել էր մեկ այլ տարեց հայ կնոջ վրա` նրա բնակարանի մուտքի առջեւ: Չարագործը բռունցքով հարվածել է կնոջ գլխին, իսկ երբ նա ընկել է, սկսել է հարվածել ոտքերով: “Մորս բերանն արյունով էր լցված”: Հարեւանները նրան փրկել էին, երբ լսել էին նրա օգնության ճիչերը”,-հայալեզու “Ակոս” թերթին է հայտնել Մարիամ Ելեգենը:

Նմանատիպ 5 հարձակումներ են տեղի ունեցել վերջին 2 ամսվա ընթացքում: Եվ բոլոր դեպքերը նույն Սամատյա թաղամասում, որտեղ 8 հազար հայ է բնակվում  եւ Հայոց պատրիարքարանն է գտնվում: Կարծիքներն այս ամենի վերաբերյալ տարբեր են: Ոմանք գտնում են, որ սա ոչ մուսուլմանների նկատմամբ ատելության հողի վրա կատարված գործողություններ են, ոմանք էլ կարծում են, որ դրանք պարզապես կողոպուտի դեպքեր են: Այդ կարծիքն է կիսում նաեւ Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն, ով հայտնել է, թե դրանք պարզապես կողոպուտի փորձեր են եւ որեւէ ռասիստական դրդապատճառներ չկան: Նա խոստացել է, որ մեղավորներին կգտնեն:

Զոհերից մի քանիսն իսկապես կողպտվել են: Ասում են, որ թուրքական ոստիկանությունը կասկածում է մոտ 30-ամյա մի երիտասարդի: Սակայն Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցացիան չի ենթարկվում ազդեցություններին: Նախորդ շաբաթ հրապարակված զեկույցում այն նշել է, որ “հարձակումներն իրականացվել են ռասիստական դրդապատճառներով”:

“Ամեն դեպքում, այդ հարձակումները վերակենդանացնում են 1915-ին Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայերի զանգվածային սպանությունների հիշողությունը եւ ընդգծում Թուրքիայում հայ լինելու ծանրությունը”,-“Ակոս” թերթին է ասել հայազգի ակտիվիստ եւ գիտնական Խաչիկ Մուրադյանը, ով իր նախնիներին կորցրել է ցեղասպանության ժամանակ:

Ամբողջ աշխարհում ակադեմիական կարծիքի համաձայն այդ դեպքերը ցեղասպանություն են համարվում, սակայն Թուրքիան հերքում է դա` պնդելով, որ մարդկանց մեծ մասը մահացել է սովից եւ տարբեր հիվանդություններից` սիրիական անապատներ բռնի տեղահանման ժամանակ: Նրանք, ովքեր համարձակվել են հակառակվել պետական տեսակետին, հետապնդվել են եւ սպառանալիքներ ստացել, այդ թվում նաեւ Օրհան Փամուկը` գրականության ասպարեզում Թուրքիայի միակ Նոբելյան մրցանակակիրը: Բայց ոչ ոք այդքան չի հետապնդվել, որքան հայազգի լրագրող Հրանտ Դինքը` “Ակոս” թերթի խմբագիրը, ում սպանեցին 2007-ին սեփական խմբագրության դիմաց:

Թուրքական կառավարության վերաբերմունքը միանշանակ չէ: Վիճահարույց դատավոր Մեհմեթ Նիհաթ Օմերօղլուն, ով անփոփոխ թողեց պարոն Դինքի դատավճիռը` “թուրքականությանը վիրավորելու համար”, վերջերս խորհրդարանի կողմից օմբուդսմեն նշանակվեց: Ժամանկին Դինքի գործը լայնորեն հրապարկվեց եւ նպաստեց նրա դեմ ազգայնական կրակ բորբոքելուն: Օմերօղլուն ակնհայտորեն չի զղջում իր արարքի համար. “Մենք այդ գործով դատավճիռ ենք ընդունել` հիմնվելով մեր խղճի վրա”,-“Radikal”-ին է հայտնել օմբուդսմենը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ