23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թող հայ կինը երբեք չփոխարինի տղամարդուն /վիդեո/

“Մարտի 8-ը տոն է, որ պիտի Աստծո եւ օրենքի առաջ պատասխան տան, իսկ ապրիլի 7-ը` Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնն է: Այսինքն ներդաշանակության տոնն է”,-նման կարծիքի է Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով կինը չի ստեղծվել  միայն խոհանոցի եւ եկեղեցու համար: Մանավանդ հայ կինը միշտ եղել է տղամարդու կողքին: “Հայուհիները տղամարդկանց փոխարինել են […]

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: “Սիրելի կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ եւս բարձրաձայնելու մեր զգացմունքները մեր մայրերին, կանանց, տատիկներին, քույրերին ու դուստրերին. մի բան, որ առօրյա հոգսերով ու խնդիրներով տարված` ամեն օր չէ, […]

Բացիկներ ու վարդեր Երեւանի քաղաքապետի կողմից

Մայրության եւ գեղեցկության օրվա` ապրիլի 7-ի կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից անցորդ բոլոր կանանց եւ աղջիկներին շնորհավորական բացիկով վարդեր են բաժանվելել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումների անցկացման վայրերից մեկը Մաշտոցի պողոտայում գտնվող “Մալիբու” սրճարանին հարակից տարածքն է, ուր տեղադրվել են օրվա խորհրդին համահունչ ձեւավորված տոնական դեկորատիվ զամբյուղներ: Տոնական մթնոլորտն այստեղ ամբողջացել […]

ԲՀԿ-ն խախտել է ընտրական օրենսգիրքը

 “Ժառանգություն”  կուսակցության անդամ Դանիել Իոաննիսյանն “Ֆեյսբուք”-ի իր էջում գրել է, որ ԲՀԿ-ն միանգամից խախտել է Ընտրական օրենսգրքի երեք կետ: “Քարոզարշավ է անում միջեւ քարոզարշավի ժամկետի սկիզբը (խախտվել է ԸՕ հոդված 18-ը),տպագիր պաստառ է փակցնում դրա համար չսահմանված վայրում, ի հեճուկս ԸՕ հոդված 20-ի եւ տպագիր պաստառի վրա բացակայում է տպագրման մասին օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ […]

Կգործարկվեն հրապարակի շատրվանները

Ապրիլի 7-ից Երեւանի բոլոր վարչական շրջաններում գործարկվեցին մայրաքաղաքի 1500 ցայտաղբյուրները: Դեռ նախորդ տարի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի ջրային կառույցների նորոգմանն ու գործարկմանը զուգահեռ՝ նորոգվեցին նաեւ կենտրոնական փողոցներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաեւ բակային տարածքներում առկա բոլոր ցայտաղբյուրները: Դրանցից  մի մասի գործարկման համար, ի դեպ, անհրաժեշտ եղավ հիմովին նորոգել ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը: Մինչեւ […]

Արմեն Երիցյանը ծեծել ու ծեծվել է, Զանգվի ջուրն է խմել. ՕԵԿ-ը սկսեց քարոզարշավը /վիդեո, ֆոտո/

“Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը պատահական չի համարում այն, որ ՕԵԿ-ը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը սկսեց հենց ապրիլի 7-ին: “Կանայք ուժ կտան Երեւանի ավգանու ընտրություններում Արմեն Երիցյանին, որ հաղթենք այս ընտրություններում”,-ասաց ՕԵԿ առաջնորդը: Բաղդասարյանի խոսքով, ՕԵԿ թիմը մրցունակ է, եւ կարող է հաջողությունների հասնել; Ի դեպ, Երեւանը պետք է ղեկավարի երեւանցի եւ այդպիսի կերպար […]

Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին աշխատանքային այցով կայցելի Հայաստան

ՀՀ Նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով ապրիլի 8-9-ը Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին աշխատանքային այցով կայցելի Հայաստան:   Իրանի արտգործնախարարին կընդունի ՀՀ Նախագահը: Նախատեսված են Հայաստանի և Իրանի արտգործնախարարների բանակցությունները:

Երևանի քաղաքապետից

Սիրելի կանայք, մայրեր ու քույրեր,   Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ:   Գարնանային այս հիասքանչ տոնը ևս մի հրաշալի առիթ է  երախտիքի ու գնահատանքի խոսքեր ուղղելու ձեզ:   Դարեր շարունակ, տանելով բազմաթիվ դժվարություններ, հայ կինն իր փխրուն ուսերին միաժամանկ կրել է օջախը շեն պահելու պատասխանատվությունը՝ դառնալով ավանդական հայ ընտանիքի կայունության ու […]

Ես հաշվետու եմ նաեւ իմ հոր եւ իր հիշատակի առջեւ. Տարոն Մարգարյան

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն ունի մի քանի առաձնահատկություններ : ”Այն յուրահատուկ հաշվետվություն է մեր կատարած աշխատանքների մասին: Ես հաշվետու եմ երեւանցիների առջեւ եւ ներկայացրել եմ հստակ եւ ազնիվ հաշվետվություն մեր բնակիչներին: Երկրորդ` մեր նախընտրական խոստումները միայն խոստումներ չեն, այլ առկա խնդիրների գիտակցված, արժանահավատ եւ խոր ուսումնասիրված լուծումների առաջարկություններ: Երրորդ` չնայած ընտրություններին մասնակցում են […]

Թող Սուրբ Կույսի պայծառ կերպարը միշտ ներշնչման աղբյուր լինի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայան հայոց կաթողիկոսը Ավետման տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: “Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց եւ օրիորդաց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի եւ Մայրության ու գեղեցկության օրվա առիթով: Ավետման տոնը առ Աստված փառաբանության եւ Բարձյալի ամենազոր կամքին Սուրբ Կույսի օրինակով հնազանդվելու լուսավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի