23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Առաքելությունը” դժգոհ չէ Ադիբեկյանից

Համատիրությունների համակարգի վերացում, քաղաքային տրանսպորտի սպասարկումը բացառապես քաղաքապետարանի կողմից, մետրոպոլիտենի ուղեվարձի նվազեցում 50 դրամով, դպրոցականներին, ուսանողներին, թոշակառուներին` անվճար սպասարկում, մետրոպոլիտենի ցանցի աստիճանական ընդլայնում`նոր կայարանների կառուցում եւ այլն: Սրանք Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցության հայտ ներկայացրած “Առաքելություն” կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներն են: Լրագրողներին ապրիլի 8-ին ծրագիրը ներկայացրեց “Առաքելության” առաջին հորիզոնականը զբաղեցնող Մեսրոպ Առաքելյանը: Նախընտրական քարոզարշավը ղեկավարելու է  կենտրոնական […]

Ապրիլի 9-ին կթաղվի ժողովրդավարության խրտվիլակը. Աշոտ Մանուչարյան

Ապրիլի 9-ին  հայ հասարակությունը կթաղի ժողովրդավարության խրտվիլակը: Նման կարծիք ունի “Ղարաբաղ” կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Սակայն շարունակելով միտքը` նա պարզաբանեց, որ դիակ ասելով` ամենեւին էլ մարդկանց նկատի չունի: “Նկատի ունեմ ներկայացուցչական ժողովրդավարական խրտվիլակը: Հույս ունեմ, որ դա վաղը թաղման կենթարկվի, որովհետեւ կարող է լինել կա՛մ ներկայացուցչություն, կա՛մ ժողովրդավարություն: Պետք է հասկանանք, որ դա մեզ […]

Ինսուլին չի տրամադրել

Ապրիլի 4-ին ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնը Աննա Գաբոյանին ինսուլին չի տրամադրել։ Խնդիրն անմիջապես ներկայացվել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը։ Մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ կենտրոնն ապահովված է եղել ինսուլինով և հակադիաբետիկ դեղամիջոցներով։ Հարցը քննարկվել է հիվանդի, […]

Այո, Երեւանը Ստալինգրադը չէ

Երևանի ավագանու ընտրությունների մեկնարկը երեկ աչքի ընկավ մի շարք հայտարարություններով, մասնավորապես, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում նշել էր, որ իրենք չեն պատրաստվում կրծքով պաշտպանել Երևանը` այն համեմատելով Ստալինինգրադի հետ : Այս առիթով մեկնաբանություններ ստացանք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից. -Ես կմիանամ իմ գործընկերուհու կարծիքին և միտքս արտահայտելու համար, որպես բացառություն,  կօգտագործեմ այն բառամթերքը, որը երբեմն գործածում […]

Այդ դեպքում քաղաքապետ կդառնա ոչ իշխանական թեկնածուն

՛՛Այս ընտրությունների ինտրիգն այն է, որ բոլոր ուժերը հավասարազոր են: Եթե ոչ իշխանական ուժերը վերահսկեն ընտրությունների ընթացքը, կկարողանան միասին ավելի շատ ձայներ հավաքել, քան իշխանության թեկնածուն և այդ դեպքում քաղաքապետ կդառնա ոչ իշխանության ներկայացուցիչը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նա նշեց, որ այս ընտրություններում իր առանձնակի դերը կունենա ՀԱԿ-ը, որը ձերբազատվել է […]

3-ամյա երեխան կախվել է պատշգամբից

Ապրիլի 8-ին, ժամը 00.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 25 շենքի 2-րդ հարկի պատշգամբից անչափահաս երեխա է կախվել, հնարավոր է ցած ընկնի. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները պատուհանով մտել են թիվ 7 բնակարան, որտեղ 2010 թ. ծնված Վ. Բաբայանին միայնակ են գտել:   Հրշեջ-փրկարարները երեխային […]

Տարոնը քաղաքի հայրն է` հոր պես նայի /վիդեո/

Գրականագետ Դավիթ Գասպարյանը կարծում է, որ մայիսի 5-ին Երևանի քաղաքապետ կվերընտրվի Տարոն Մարգարյանը: Այս մասին գրականագետն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: ”Իմ ցանկությունն է դա, Մարգարյանը փորձված է, նրա թիկունքում կա աշխատանք, ”Ավան” թաղամասի բարեկարգումը, բարելավումը”,-ասաց նա: Գրականագետը, սակայն, խորհուրդ է տալիս Մարգարյանին լինել ավելի ուժեղ ու համարձակ: ”Կուզեմ, որ ավելի ուժեղ ու համաձակ լինի, հսկի […]

Գագոն Րաֆֆու կողքին /վիդեո/

“Օրինաց երկիր” խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը “Բարեւ Երեւան” դաշինքի համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում է: Նա  այժմ “Ժառանգություն” կուսակցության անդամ է: Գագիկ Բաղդասարյանը Henaran.am-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ իր նախկին կարգավիճակին`միայն նշեց, որ այժմ նոր կարգավիճակ է, Նոր Հայաստան: Ավագանու անդամի թեկնածուն նշեց, որ “Բարեւ Երեւանի” նախընտրական ծրագիրը մրցունակ է, բայց չի կարող առայժմ անդրադառնալ […]

Նախագահը կկատարի իր երդումը, սակայն դա չի փարատի ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության կասկածը

Վարդան Օսկանյանի ելույթը “Բարգավաճ Հայաստան”  կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրությունների ընտրարշավի մեկնարկային հավաքի ժամանակ, 7-ը ապրիլի, 2013թ. Հարգելի գործընկերներ, Մայիսի 5-ին “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Մենք կմասնակցենք հաղթելու վճռականությամբ և դրանով իսկ սկիզբ կդնենք երկրում առավել խորքային փոփոխությունների համար: Այս ընտրությունները խիստ կարևոր են: Ֆորմալ իմաստով քաղաքային ընտրություններ են, բայց ըստ էության՝ համապետական՝ […]

Սաակաշվիլին խոստացել է Վրաստանի քաղաքացիություն շնորհել Թուրքիայի քաղաքացիներին

Թուրքիա կատարած այցի ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպել է վրացական ծագումով տեղի բնակիչների հետ, հաղորդում է “Грузия онлайн”-ը: Գյուղերից մեկում Սաակաշվիլին այցելել է 2 ընտանիքի, զրուցել մի աբխազուհու հետ, ով Թուրքիայում բնակվում է 60 տարի, սակայն հրաշալի խոսում է վրացերեն: Մեկ այլ ընտանիքի անդամներին` տիկնոջը եւ երեխաներին, Սաակաշվիլին խոստացել է Վրաստանի քաղաքացիություն շնորհել: Նրա խոսքով` առաջիկա ամիսների ընթացքում ինքն ակտիվորեն կզբաղվի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի