Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հարգարժան Նախագահ Ազգային Ժողովի, Բարձրաշնորհ և Գերաշնորհ հոգևոր հայրեր, Պատվարժան պետական այրեր, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Սիրելի հյուրեր և ներկաներ. Հայրենիքի լուսաճեմ կյանքի աղոթքն ու մաղթանքը մեր շուրթերին` ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի երդմնակալության առիթով: Փառք և գոհություն ենք մատուցում Երկնավորին […]





































