14 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Խնդիր չկա, թող կեղծ ընդիմադիրները ՛՛Հանրապետականին՛՛ ծառայություն մատուցեն

“Բարև Երևան” դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը արդեն ապաքինվել է և պատրաստ է ակտիվ քարոզարշավ իրականացնել Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ: Շուտով նա անձամբ հանդիպումներ կունենա Երևանի բակերում և կներկայացնի դաշինքի ծրագիրը:

Henaran.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ թե “ Բարև Երևանը”, թե “ ՛՛Ժառանգությունը՛՛ շարունակում են հավատարիմ մնալ իրենց որդեգրած գաղափարներին .” Անկախ ամեն ինչից “Ժառանգությունը”  մասնակցում է բոլոր  գործընթացներին:

Մեր պայքարը ինչպես միշտ եղել է ժողովրդի համար, այդպես էլ շարունակվում է: Դա է պատճառը, որ անկախ նրանից  Ազատության հրապարակի հարթակում ով է լինում և փորձում է ինչ որ քայլ կատարել ընդիմադիր դաշտում, մենք նրան աջակցում ենք:

Կամ քաղաքական մի ուժ որևէ գործընթաց է սկսում, որով հասարակության խնդիրները կլուծի, մենք աջակցում ենք: Չնայած ընդդիմադիր կեցվածքով որոշ ուժեր փորձում են խանգարել մեզ և դրանով օգնում են ՛՛Հանրապետականի՛՛ն: Բայց էլի խնդիր չկա”:

Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ ժողովուրդը կարողանում է կեղծն ու իրականը իրարից տարբերել:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ