20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ծառուկյանն էլ զորավար ունի. Հրապարակ

Մհեր Սեդրակյանի դստեր հարսանյաց հանդեսին ներկա են եղել եւ Սերժ Սարգսյանը, եւ Գագիկ Ծառուկյանը: Նրանք նստած են եղել կողք-կողքի սեղաններին` մոտ երկու-երեք մետր հեռավորությամբ, սակայն բարեւ-բարլուս չեն տվել: Գագիկ Ծառուկյանի սեղանի շուրջ նստելու եկած ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Երիցյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  ջերմ բարեւել, ողջագուրվել են: Արմեն Երիցյանը, դեռ չնստած, ասել է. “Գագո, դե հիմա բարձր ասա` թող բոլորը լսեն, թե ում ես ընտրելու քաղաքապետի ընտրություններում”: “Քեզ, իհարկե, քեզ”,- բարձրաձայն ու ժպտալով ասել է Ծառուկյանը: “Երիցյանն էլ Ծառուկյանի զորավարն է”,- կատակել են կողքի սեղանից:

Ի դեպ թերթը հիշեցնում է , որ Արմեն Երիցյանն իր օրերում եղել է ոստիկանության բարձրաստիճան սպա, իսկ Ծառուկյանը՝ “օպեր”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ