04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծաոռւկյանը պահանջել է կտրել հետույքները. Հրապարակ

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը որոշել է անցնել ԲՀԿ երեւանյան շտաբներով եւ անձամբ ծանոթանալ իրավիճակին: Քանաքեռ-Զեյթուն համայնքի ԲՀԿ շտաբներից մեկում նրան պատշաճ չեն ընդունել, որից առաջնորդը խիստ զայրացել է: Շտաբի աշխատակցուհիների՝ ոտքի չկանգնելը նրան այնքան է բարկացրել, որ ասել է. “Հետույքներդ չեք ուզում աթոռներից կտրել”, եւ պահանջել է ներկայացնել շտաբի աշխատակիցների ցանկը:

Երբ ներկայացվել է 28 հոգանոց ցուցակ, Ծառուկյանն ավելի է զայրացել, թե իրեն 70 հոգանոց ցանկ է ներկայացվել՝ յուրաքանչյուրին 75 հազար դրամ աշխատավարձով, մինչդեռ 30 հոգի էլ չեն աշխատում: Ներկաներից մեկը սարսափած պատմեց, որ Ծառուկյանն այնքան է վրդովված եղել, որ նրա ուղեկիցներն ու շտաբի աշխատակիցները մկան ծակին հազար թուման կտային, որ մտնեին՝  նրա աչքին չերեւալու համար:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ