24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Րաֆֆին երդվեց…ժողովուրդը դժգոհ է` պարել չի ուզում /ֆոտո, վիդեո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտեց ելույթը: Նա եւս մեկ անգամ հայտարարեց, որ փետրվարի 18-ին հայ ժողովուրդը հաղթել է, եւ իրենք “ոչ” են ասում անօրինություններին եւ կեղծիքներին: Նա նշեց, որ սերը, հավատը, հաղթանակը տանելու են ամենուր: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` այստեղ պետք է գան աշխարհի բոլոր մեծ երկրների ներկայացուցիչները` ԱՄՆ նախագահը, ՌԴ նախագահը: “Մեր ժողովուրդը […]

Վեր կաց Գասպար … մինչ Սերժ Սարգսյանը երդվում էր /վիդեո/

“Վեր կաց Գասպար, վեր կաց”,- Վարդգես Գասպարիին տղամարդկության կոչ է անում հանրապետական հայտնի Սուսաննա տատիկը: Վարդգես Գասպարին այդպես էլ անհաղորդ մնաց  լրագրողների անընդհատ տեղացող հարցերի և ոստիկանության աշխատակիցների հորդորների հանդեպ:  Հիշեցնենք, այդ պահին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում ՀՀ նախագահի պաշտոնի ստանձման արարողությունը:  Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պարկը գլխին քաշած ինքնատիպ […]

Միշային անձամբ Սերժ Սարգսյանն է հրավիրել /վիդեո/

Հայտնի հումորիստ, շոումեն Միխայիլ Գալուստյանը նույնպես մասնակցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը: Նրան անձամբ նախագահն է հրավիրել` հեռախոսազանգով:   Միշայի խոսքով, Հայաստանի նախագահի հետ ընկերություն են անում: “Չեմ ասի նրա հետ բիլիարդ եմ խաղում”,-ասաց հումորիստը: Սերժ Սարգսյանին ուղղված նրա մաղթանքը` տեսանյութում: 

Րաֆֆու կազուսը Ազատության հրապարակում. no comment

Մինչ փորձագետներն ու քաղաքական դաշտը կմեկնաբանեն այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած երդմնակալության կազուսը, առանց մեկնաբանությունների ներկայացնում ենք “Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի այսպես ասած` “ինաուգուրացիայից”:  Ողջունենք անձրևը: Ով պատրաստ չէ հայրենիքի հավատամքն իրականացնել, թող ռադը քաշի, գնա Հայաստանից: Սերժ Սարգսյան, Վեհափառ. ձեր բոլոր մանկլավիկներով… Աստված ժողովրդին ժամադրել է, կկանգնենք ինչքան որ պետք է […]

Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում ճանաչեց Սերժ Սարգսյանի ընտրությունը

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՃԱՆԱՉԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ… Դիմելով նախագահ Սերժ Սարգսյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Սերժ Սարգսյանին կոչելով` պարոն նախագահ, Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ էության, ճանաչեց Սերժ Սարգսյանի ընտրությունը… Ուրեմն, ում է պետք այս դիմակահանդեսը… Թատերագետ Լևոն Մութաֆյանն է գրառում արել ֆեյսբուքյան հանրագրում: 

Ժամանակն է խոսքից գործի անցնելու. Սերժ Սարգսյանի երդմնակալությունը

Վեհափա՛ռ Տեր, Մեծարգո Նախագա՛հ Քոչարյան, Արցախի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ, Մեծարգո Նախագա՛հ Ղուկասյան, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ հյուրեր, բարեկամներ, Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին նախագահական ընտրություններին ակտիվ մասնակցելու համար: Շնորհակալ եմ նրանց, ովքեր վստահել են ինձ շարունակել աշխատանքը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում: Նաև շնորհակալ եմ նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են այլ թեկնածուների: […]

ՌԴ դեսպանատունը ցավակցական ուղերձ է հղել

ՌԴ դեսպանատունն իր ցավակցություններն է հայտնում Շիրակի մարզում զոհվածների հարազատներին: “Ցավով տեղեկացանք Հայաստանի Շիրակի մարզում ռուսական զորամասի տարածքում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, որտեղ ապրիլի 7-ին ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչ երեխաներ:  Դեսպաանտունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին”,-նշվում է ցավակցական ուղերձում:   ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հարգարժան Նախագահ Ազգային Ժողովի, Բարձրաշնորհ և Գերաշնորհ հոգևոր հայրեր, Պատվարժան պետական այրեր, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Սիրելի հյուրեր և ներկաներ.  Հայրենիքի լուսաճեմ կյանքի աղոթքն ու մաղթանքը մեր շուրթերին` ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի երդմնակալության առիթով: Փառք և գոհություն ենք մատուցում Երկնավորին […]

Սուրենյանցն այն արվեստագետներից է, որի մասին կարելի է անվերջ խոսել. արվեստաբան

Հայ գրքի տպագրության 500-ամյակի շրջանակներում վերջերս լույս է տեսել արրվեստաբան Շուշանիկ Զոհրաբյանի առաջին գիրքը` “Վարդգես Սուրենյանցի գրքային նկարազարդումները” վերնագրով, որի շնորհանդեսը տեղի ունեցավ “Հենարան” ակումբում: Գիրքը հրատարակվել է պետպատվերի շրջանակներում` մշակույթի նախարարության առաջարկով: Գիրքն ուշագրավ է նրանով, որ նրանում անդրադարձ է կատարվում մեծ արվեստագետ Վարդգես Սուրենյանցի` գրքի գրաֆիկայի ժառանգության անհայտ էջերին, մասնավորապես Հովհաննես Թումանյանի “Թմկաբերդի […]

Իրանն սկսում է ուրանի նոր հանքերի շահագործումը

Թեհրանն սկսում է աշխատեցնել ուրանի 2 նոր հանքեր եւ ուրանի մշակման  նոր համալիր, չնայած միջազգային հանրության նախազգուշացումներին, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Հանքերը գտնվում են Եզդ կենտրոնական նահանգում, որտեղից հանված ուրանը մշակման կտեղափոխվի ոչ հեռու գտնվող նոր համալիրում: Սա Իրանում արդեն 2-րդ օբյեկտն է, որը նախատեսված է ուրանի կոնցենտրատ ստանալու համար: Ինչպես նշում է “Ալ-Ալամ” հեռուստաընկերությունը, նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի