20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերժ Սարգսյանը հասնող եւ համեստ մարդ է.Առավոտ

 Թերթը շարունակում է տպագրել ՀՅԴ անդամ, արձակագիր Ալվարդ Պետրոսյանի հետ հարցազրույցը:  “Իր վերջին ասուլիսի ընթացքում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով Ռուբեն Հախվերդյանի հանրահավաքային ելույթների վերաբերյալ  հարցին, հակիրճ անդրադարձ կատարեց նաեւ խորհրդային շրջանի իր գործունեությանը։ Ամեն դեպքում փակագծերը չբացվեցին… Անկեղծ ասած՝ ինձ ցավ  պատճառեց մեր տաղանդավոր արվեստագետներից մեկի՝ Ռուբեն Հախվերդյանի ձեւակերպումը նախագահի անցյալ շրջանի գործունեության վերաբերյալ։ […]

Ո՞վ է խփելու գոլը. 168 ժամ

 Այսպիսով, “Ժառանգության” առաջնորդ, նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ վաղվանից դադարեցնում է  հացադուլը։ Դա, թերեւս, Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին 21 օրում կատարած ամենադրական քայլն էր,  քանի որ հացադուլը մինչեւ ապրիլի 9-ը շարունակելը կարող էր հանգեցնել անցանկալի ու անդառնալի հետեւանքների ոչ միայն անձամբ իր, այլեւ մեր հասարակության ու պետության համար։ Այդ իմաստով […]

Ծառուկյանը լծվելու է.Ժամանակ

 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Fly Dubai ավիաընկերության չվերթով մարտի 31-ին կվերադառնա Երեւան: Թերթի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում երկրից չի բացակայի: Նա ապրիլի 7-ից ամբողջ ներուժով կմասնակցի ԲՀԿ Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավին: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանը մարտի 19-ից հանգստի համար գտնվում էին Դուբայում: Ընդ որում […]

Թույլ չի տալու բանակ գնալ.Չորրորդ ինքնիշխանություն

 Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղում 2004-ին սպանված զինծառայող Ռոման Եզիազարյանի եղբայրն ազատվել է զինվորական ծառայությունից` համաձայն Վազգեն Սարզսյանի` ՊՆ նախարարի պաշտոնավարման ժամանակ ընդունված օրենքի, ըստ որի` բանակում սպանված զինվորի եղբայրն ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից: “Իմ սպանված տղայի` հորեղբոր տղան` Եղիազարյան Մուրադը, նոյեմբերին պետք է զորակոչվի: Ես թույլ չեմ տալու, որ Եղիազարյանների ցեղը զինվոր տա բանակին: […]

Հո չեն աշխատում. Հրապարակ

ՀՀԿ-ԲՀԿ “ձեռնամարտ” Երեւանի ավագանու ընտրությունների առնչությամբ թափ է հավաքում: Սերժ Սարգսյանը նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կրկնել է իր “ապրիլյան թեզիսները”. այս ընտրությունները, ճիշտ է, մասամբ տնտեսական-կենցաղային են, սակայն, միեւնույն է, քաղաքականացվելու են ու հեշտ չեն լինելու, ուստի մեզ համար ավելի կարեւոր են, քան խորհրդարանական ու նախագահական ընտրությունները: Հիմա ՀՀԿ-ում եռուզեռ է` […]

Ինչու է Րաֆֆին Պահքի ավարտին դադարեցնում հացադուլը /ֆոտո, վիդեո/

”Մեզ համար ավելի ակնհայտ է դառնում, որ հայ ժողովուրդը հաղթել է”,-այսօր ”Ազատության” հրապարակում հանրահավաքից հետո ասաց ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մարտի 31-ին` սուրբ Զատիկի` Հարության տոնին կդադարեցնի հացադուլը: Փաստորեն Մեծ պահքի ավարտին կավարտվի նաեւ հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածուի հացադուլը: ”Ապրիլի իննին հնարավորություն ունենք ունենալու իսկական քաղաքական լուծում, ազգային միաձուլում”,-ասաց նա: Henaran.am-ի հարցին` ինչու […]

Դպրոցներում դարձյալ դրամահավաքություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչությունների աշխատակիցների, ինչպես նաև ֆոտոլուսանկարիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ, մեկ անգամ ևս հանձնարարել է խստորեն վերահսկել հանրակրթական դպրոցներում տարբեր առիթներով դրամահավաքության երևույթները բացառելու գործընթացը: Նկատի առնելով հանգամանքը, որ ուսումնական տարին մոտենում է ավարտին և, հատկապես ավարտական դասարաններում, սպասվում են տարաբնույթ միջոցառումներ, Տարոն Մարգարյանը ոլորտը համակարգող քաղաքապետի […]

Րաֆֆին զայրացրել է կապանցիներին

Կապանցի, “Խուստուփ” հեռուստաընկերության գլխավոր խմբագիր եւ գործադիր  տնօրեն Սասուն Մանուկյանին խիստ զայրացրել եւ զարմացրել է  “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետը: Վերջինս մարտի 29-ի հանրահավաքում աջակցել է բնապահպաններին: “Այ, քեզ բան… Ուրեմն, մի 20 հոգի, ովքեր իրենք իրենց “բնապահպան” են կարգել, գնացին հրապարակ ու Րաֆֆի Հովաննիսյանը ասաց, որ ինքը կանգնում է նրանց կողքին՝ առանց հասկանալու, թե […]

Էտ ով ա … Հայրապետյանը չի ճանաչում Հրանուշ Խառատյանին /վիդեո/

”Ռուբեն Հայրապետյանն ինձ դատի է տվել, բայց չի գալիս դատական նիստերին, իսկ թե ինչու` իրեն հարցրեք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: ”Ես էլ իրեն եմ դատի տվել, բայց սա իր դատն է ու չի գալիս”,-հավելեց ազգագրագետը: Նա նշեց, որ Հայրապետյանի չներկայանալու պատճառով դատական նիստերը մշտապես հետաձգվում են: Այսօր Henaran.am-ը Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվեց, թե ինչու […]

Րաֆֆին ժամադրեց Սյունիքի մարզպետին /վիդեո/

Ապրիլի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանը լինելու է Կապանում: Այսօր Ազատության հրապարակում նա պատասխանեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Ըստ մամուլի Սուրիկ Խաչատրյանը ասել է, թե ինքը պատրաստ է “Հայաստանի աչքի առաջ  ջարդել Րաֆֆիի գլուխը”: Հովհաննիսյանի խոսքով, գուցե դա “պարոն մարզպետի” վերջին հարցազրույցը լինի:  “Կարդացի, ինքը մի տեղ գրել է, որ պարոն Լիցկայի մականունը հպարտության համար է: Եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված