23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՄԱԿ-ի ԱԽ-ը մեղադրում է Սիրիային, Սիրիան` Իսրայելին

ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար ալ-Ջաաֆարին մեղադրել է Իսրայելին իր երկրում գտնվող իսլամիստական խմբավորումներին աջակցելու մեջ` սիրիական գործող կառավարությունը տապալելու նպատակով: Մեղադրանքները հնչել են նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի վերաբերյալ լսումների ժամանակ, գրում է “zman.com”-ը:

“Իսրայելը համագործակցում է ահաբեկչական խմբավորումների հետ` թույլ տալով զինված խմբերին հատել օկուպացված սիրիական Գոլանյան լեռները, իսրայելական հիվանադանոցներում բուժում է վիրավորներին եւ նրանց կրկին վերադարձնում Սիրիայի տարածք բաժանարար գծով”,-հայտարարել է Ջաաֆարին` մեղադրելով նաեւ արեւմտյան հատուկ ծառայություններին սիրիական ապստամբներին օգնելու մեջ, որոնք դիվերսիաներ  եւ ավերածություններ են անում եւ “անմեղ արյուն թափում”:

Ջաաֆարիի մեղադրանքները հաջորդեցին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հայտարարություններին, ով ապրիլի 17-ին սիրիական հեռուստաընկերության եթերում նշել էր, որ Արեւմուտքն օգնում է “Ալ-Քաիդային” իր վարչակարգի դեմ պայքարում: ՄԱԿ-ի ԱԽ-ը միաձայն դատապատել է սիրիական հակամարտության 2 կողմերին էլ:

Միաժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն ապրիլի 18-ին բրիտանական “BBC”-ի եթերում  հրաժարվել էր հաստատել կամ հերքել` օգնում է Իսրայելը ապստամբներին, թե` ոչ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ