Ծառուկյանը 5 պորտֆել է ուզում. Հայկական ժամանակ
Ըստ թերթի նախօրին հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նույն շրջանակներում խոսակցություններ էին շրջանառվում նաեւ, որ հանդիպման ընթացքում բանակցություններ են ընթացել ապագա կառավարության շուրջ:
Երբ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից թերթի թղթակիցը հարցրեց ճի՞շտ է արդյոք, որ վարչապետն ու Ծաոուկյանը հանդիպել են եւ կոալիցիայի հարց քննարկել, հաստատո՞ւմ, թե՞ հերքում է այս տեղեկությունները, նա պատասխանեց, “Վարչապետը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ”: “Սույն մեկնաբանությունը փորձեցինք ճշտել նաեւ “Բարգավաճ Հայաստանից”:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեր թղթակցին փոխանցեց, թե նման տեղեկություն ինքը չունի: Կուսակցության տարբեր ներկայացուցիչներ եւս խուսափում էին պաշտոնապես պատասխանել մեր այղ հարցին: Նրանցից մեկը, սակայն, մեր մասնավոր զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել հանդիպման մասին եւ փորձում է ճշտել մանրամասները:
Մեզ հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան Ծաոուկյանն իր մոտ կուսակցության կենտրոնական գրասենյակ զրույցի էր հրավիրել ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչների: Մանրամասներ, սակայն, այղ հանդիպումից հայտնի չեն: Սինչ այդ, իշխանական շրջանակներում խոսում էին, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ բանակցություններ են ընթանում կոալիցիա ձեւավորելու շուրջ:
Ըստ նույն շրջանակների, Ծառուկյանը պատրաստ է մաս կազմել կոալիցիային, եթե ԲՀԿ-ն ապագա կառավարության կազմում նախարարական 5 պորտֆել ունենա: ՀՀԿ-ն, սակայն, պատրաստ է զիջել 3 կամ 4 պորտֆել: Թե ինչով կավարտվեն այս բանակցությունները, դժվար է ասել”,- գրել է թերթը` ավելացնելով, որ այս բանակցություններով է պայմանավորված նոր կառավարության ձեւավորման “ուշացումը”: