16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Աստված օրհնի քեզ… Տարոն Մարգարյանը ոչ մեկին չի ուզում վիրավորել /ֆոտո, վիդեո/

Այսօր ՀՀԿ-ն մեկնարկեց Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը Մալաթիա Սեբաստիա թաղամասում: Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին բնակիչները դիմավորեցին ջերմագին բարևներով և խոսքերով: ՛՛Աստված օրհնի քեզ՛՛,-ասացին: Ելույթ ունենալով Մարգարյանն ու ավագանու ցուցակի անդամներ Լևոն Իգիթյանն ու Նաիրա Նահապետյանը հայտարարեցին, որ վերջին չորս տարիների ընթացքում մեծ աշխատանքներ են կատարվել քաաքում, բայց դրանք բավական չեն, կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ […]

Զարուհի Փոստանջյանը հարցնում է Վլ. Գասպարյանին

Սույն թվականի ապրիլի 7-ին Երևանում մի խումբ երիտասարդների կողմից  ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ին, Ազատության հրապարակում հանուն Նոր Հայաստանի  երդմնակալության իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտվել է երկու անհայտ անձանց կողմից, որոնք մոխրագույն «Լադա» մակնիշի 20 UU 093 պետհամարանիշի ավտոմեքենայով հետևել են նրանց և պատռել նրանց կողմից փակցված գրեթե բոլոր իրազեկման նյութերը:   Նույն օրը՝ ժամը մոտ 23:00-ին, […]

ՀՀԿ-ն արձագանքում է Ծառուկյանին

Երեկ Մոսկվա կինոթատրոնում ավագանու ընտրություների քարոզարշավի մեկնարկին Գագիկ Ծառուկյանը մասնավորապես, հայտարարել էր. ՛՛Եթե ինչ–որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ–ականի, ապա դիտարկելու եմ իմ դեմ ուղղված վիրավորանք և վիրավորողը ինձ հետ է գործ ունենալու՛՛: Այս հարցի հետ կապված այսօր ԱԺ ում փորձեցինք մեկնաբանութուններ ստանալ ՀՀԿ պատգամավորներից: ՛՛Ես կարծում եմ գաղափարը ճիշտ է ընտրված, բայց տարբերությունն […]

ՀՀԿ շտաբի հայտարարությունը

Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ  և իրականացմամբ, դատապարտում է  ընտրությունների վրա ստվեր ձգող ցանկացած երևույթ, այդ թվում նաև ընտրակաշառք, և իր լիազորությունների շրջանակում  հետամուտ է լինելու , որպեսզի նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքն ու բուն քվեարկությունը իրականացվի բացառապես Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:   Երևանցին է ընտրելու Երևանի […]

ԱԺ նախագահն ընդունեց

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագավորության Լորդերի պալատի անդամ, Կառավարության եւ Լորդերի պալատի միջեւ կապերի գծով նախարար լորդ Սոլտերի Ուոլիսին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելու ԱԺ հատուկ նիստին: Ողջունելով լորդ Ուոլիսին` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ […]

Տարոն Մարգարյանը մասնակցել է մանկական վերականգնողական ծառայության բաժանմունքի բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 9 մանկական համաբուժարանի վերականգնողական ծառայության բաժանմունքի բացմանը: Ծառայությունը ներդրվել է աուտիզմով, մտավոր, հոգեկան, ֆիզիկական, լսողական և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հիվանդության վաղ հայտնաբերման և միջամտության, ինչպես նաև առաջնային բուժսպասարկման օղակում որակյալ վերականգնողական ծառայությունների մատչելիության ապահովման նպատակով: Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ նման […]

Ինչ որ բան խանգարում է ոստիկանությանը բացահայտել ավտովթարի հանգամանքները. Զոհրաբյանի մամլո ծառայություն

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 4-ին ժամը 23-30-ին Երևանի Հրաչյա Քոչար փողոցում տեղի է ունեցել ավտովթար, իրար էին բախվել Աժ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանին պատկանող “Չերրի”  և  “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով “Չերրիի” վարորդը, ուղևորը՝ ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը, Օպել Վեկտրա-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ավելի ուշ Զ.Զոհրաբյանի մամուլի […]

Կանզաս ազգային գվարդիան բարձր գնահատանքի է արժանացրել Հայաստանի զինված ուժերի հետ համագործակցությունը

Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի 10-ամյակին նվիրված` 2013թ. ապրիլի 3-ին ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Սենատի կողմից միաձայն ընդունվել է բանաձև: Բանաձևում բարձր գնահատանքի է արժանացել վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցությունը, ինչպես նաև այդ համագործակցության զարգացմանն ուղղված ՀՀ քաղաքական և զինվորական ղեկավարության ջանքերը: Բանաձևում անդրադարձ է կատարվել նաև Կոսովոյում, Իրաքում […]

ԱԳ նախարարը Լեհաստանի փոխարտգործնախարարին ներկայացրեց ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը

Ապրիլի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարար Կատարժինա Պելչինսկա-Նալեչին: Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական շփումների, զարգացող առեւտրատնտեսական համագործակցության, հումանիտար փոխանակումների կապակցությամբ: Բանակցությունների օրակարգում էին Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունները, ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում ընթացող գործընթացները: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի […]

ԱԳ փոխնախարարը ներկայացրեց Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ: Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղական Զոհրաբ Մնացականյանը եւ ԼՀ Արտաքին գործերի պետքարտուղարի տեղակալ տիկին Կատարժինա Պետչինսկա-Նալեչը: Քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների երկկողմ օրակարգի լայն շրջանակ: Կողմերը գոհունակություն հայտնեցին քաղաքական երկխոսության մակարդակի եւ դինամիկայի կապակցությամբ, կարեւորեցին խորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված