28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Հերյուրանք է. վարչապետն ասաց` կպատժեն /ֆոտո, վիդեո/

Երևանի Լևոն Շանթի ավվան դպրոցում տեղակայված 10/21 ընտրատեղամասում քիչ առաջ իր ընտրությունը կատարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս ընտրության էր եկել կնոջ, դստեր և թոռան հետ, ում ծաղիկներ նվիրեցին: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը Տիգրան Սարգսյանին առաջարկեց հերթ չկանգնել և ավելի շուտ ընտրել, սակայն վարչապետը հրաժարվեց:

Ընտրությունը կատարելուց հետո վարչապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  տրամադրությունը տոնական է, ցանկանում է, որ բոլոր հայ ընտանիքներում լինի այդպիսի տրամադրություն: Վարչապետը  ուշադիր հետևում է ընտրությունների ընթացքին, ՀՀԿ շտաբում շարունակելու է հետևել ընտրություններին:

Տիգրան Սարգսյանի խոսքով` եթե որևէ օրինազանցություն լինի, “անպայման դա անպատիժ չի մնա”: ”Մինչ այս պահը ընտրությունները ընթանում են խաղաղ, ահազանգեր եթե լինեն իրավապահ մարմիններն ու լրագրողները կհայտնվեն այնտեղ, որտեղ դրանք կան, բոլոր դեպքերը տեսագրվելու են, ու հանրությունը հնարավորություն է ունենալու ծանոթանալ` արդյոք դրանք համապատասխանում են իրականությանը: Անհանգստանալու պատճառ այս պահի դրությամբ չկա”,-ընդգծեց վարչապետը:

Լրագրողների դիտարկմանը, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, նա արձագանքեց` հերյուրանք է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ