Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի ԱԳ նախարարին
Ապրիլի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին: Ողջունելով պարոն Շվարցենբերգին Ազգային ժողովում` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց նրա այցը միջպետական հարաբերությունների զարգացման առումով: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը շահագրգռված է բոլոր ուղղություններով զարգացնել փոխգործակցությունը Չեխիայի հետ, հաշվի առնելով նաեւ այն ընդհանուր նպատակները, որ Հայաստանը հետապնդում է Արեւելյան […]





































