18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

“Շատ բան չեմ ուզում՝ գոնե ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ երկիր”

Հաղորդավար Արմեն Դուլյանը “Ֆեյսբուք”-ի իր էջում գրել է.

“Անտրամաբանական, կենսաչափական ու նաեւ ընտրական պատմություն…

Գնացինք ընտրելու՝ կինս ու ես… Երկուսս էլ կենսաչափական անձնագրեր ունենք: Կնոջս տեղամասում կնոջս ձայնի իրավունքից զրկեցին, ասելով, թե կենսաչափական անձնագրով չի կարելի քվեարկել: Իմ տեղամասում ինձ այդ նույն կենսաչափականով հանգիստ թույլատրեցին քվեարկել՝ առանց փոքր իսկ առարկության… Հիմա եթե ասեմ, որ կասկածներ են առաջանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ, երբ նույն երկրում անձը հաստատող հիմնական փաստաթղթով մի տեղամասում կարելի է քվեարկել, մյուսում՝ ոչ, հանրապետականներն ինձ հումհում կուտեն…

Քանի դեռ չեք կերել՝ կարելի է մի հարց, ավելի ճիշտ միանգամից երեք հարց՝ այն հարցերը, որոնց հանրապետականներից ոմանք շատ են սիրում պատասխանել հեռուստատեսությամբ, ցուցադրելով իրենց մտավոր կարողությունները…. “ՙԻնչ, որտեղ, երբ” … ԻՆՉ փաստաթուղթ պետք է ներկայացնի Հայաստանի քաղաքացին տեղամասում, եթե անսալով իշխանությունների հորդորին ստացել է կենսաչափական անձնագիր, որը փաստորեն նրան զրկում է իր սահմանադրական կարեւորագույն իրավունքից…

ՈՐՏԵՂ պետք է քվեարկի կենսաչափական անձնագիր ունեցողը, երբ մի տեղամասում այն անցնում է, մյուսում չի անցնում…. Եվ վերջապես երեւի թե ամենակարեւոր հարցը՝ ԵՐԲ պիտի այս երկիրը դառնա…. շատ բան չեմ ուզում՝ գոնե ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ երկիր, որտեղ կենսաչափական անձնագիր ստացած ՕՐԻՆԱՊԱՇՏ քաղաքացուն չեն պատժում ընտրելու իրավունքից զրկելով եւ գոնե հստակ ասում են՝ կենսաչափականով քվեարկել կարելի է, թե ոչ… Եթե ոչ՝ ինչու եք տվել… Շոուներում փայլող գիտուններ՝ կպատասխանե՞ք…”:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ