16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Բացի “Առաքելություն”-ից, բոլորը վերահսկեցին ընտրության ընթացքը

 Ընտրական տեղամասերում ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողությոն հնարավորությունների մասին ԿԸՀ այսօրվա հերթական նիստում խոսեց ՀՀ ԿԸՀ անդամ Գեորգի Մարտիրոսյանը: Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում վերահսկողություն սահմանել տեղամասում,որը իրականացվում է վստահված անձանց և հանձնաժողովի անդամների կողմից:

Գեորգի Մարտիրոսյանը նշեց, որ վստահված անձը ունի բավականին լայն լիազորություններ և քիչ պարտականություններ:

Երևանում այս պահին դիտորդական առաքելություն են ներկայացնում 26 դիտորդական կազմակերպություններ, իսկ դիտորդների թիվը կազմում է մոտ 6500 –ի:

Գեորգի Մարտիրոսյանը բացատրեց դիտորդի և վստահված անձի տարբերությունները. “Երբեմն շփոթում են դիտորդների և վստահված անձանց պարտականությունները և իրավունքները: Եթե դիտորդը ներկայացնում է հասարակությանը, ապա վստահված անձը կոնկրետ անձի կամ կուսակցությանը»:

Գեորգի Մարտիրոսյանի հավաստմամբ բացի  “Առաքելություն” կուսակցությունից մնացած բոլոր կուսակցությունները օգտվել են իրենց ընձեռված վերահսկողություն սահմանելու իրավունքից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ