16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Տարոն Մարգարյանի ընտրատեղամասում կնիքի հետ կապված միջադեպ

Երեւանի Ավան վարչական շրջանի թիվ 1/17 ընտրատեղամասը ժամը 20.00-ին փակվեց: “Henaran.am“-ի հետ զրույցում ընտրատեղամասի հանձնաժաղովի նախագահ Հակոբ Սահակյանն ասաց, որ 1933 ընտրողից այստեղ նախնական տվյալներով` ընտրություն է կատարել 1240-ը:

Նա նշեց, որ սա ցույց է տալիս ընտրողների ակտիվությունը: Սահակյանի կարծիքով` այս ընտրությունները որակապես լավն էին: Օրվա ընթացքում խախտումներ չեն գրանցվել, միայն միջադեպ է եղել կնիքի հետ կապված: Լրագրողներից մեկը խոնավ անձեռոցիկով մաքրել է նմուշի վրայի կնիքը` ցանկանալով ցույց տալ, որ կնիքն անհետնում է, սակայն նմուշի մեկ այլ կողմում առավոտյան արված կնիքը մինչ այս պահը չի ցնդել:

Henaran.am“-ի թղթակիցը գտնվում է այդ տեղամասում: Նա կհետեւի հաշվարկի ընթացքին : Նշենք, որ այս ընտրատեղամասում է գրանցված Երեւանի գործող քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ