Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Ֆրանսիայում
Ֆրանսիայի քաղաքներում շարունակվում են Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Մարտի 6-ին Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի Լիոնի մասնաճյուղի նախաձեռնիությամբ` Վիլյորբանի Հայ Մշակույթի տան նախաձեռնությամբ եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին եւ Արցախյան շարժմանը նվիրված երեկո։ Միջոցառումն սկսվեց Մարինա Գրիգորյանի հեղինակած “Սումգայիթ. Սովորական Ցեղասպանություն” ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո բեմ հրավիրվեց սումգայիթյան ջարդերից հրաշքով փրկված Պավել Տրդատովը, ով հարվիրյալներին ներկայացրեց ականատեսի […]